Новости по-русски

Բրազիլիայի Սենատը պաշտոնանկ արեց երկրի նախագային

Բրազիլիայի նույնանուն մայրաքաղաքից ստացված հաղորդագրության համաձայն, Սենատը 61 կողմ 20 դեմ քվեների հարաբերակցությամբ ընդունել է նախագահ Դիլմա Ռուսեֆին իմպիչմենտ հայտարարելու պատմական որոշում։ 


Նախագահին պաշտոնանկ արած օրենսիրները նրան մեղադրում են երկրի ֆինանսական իրական պատկերը թաքցնելու համար աղավաղված ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու մեջ։


Ռուսեֆը հերքել է մեղադրանքը և ինպիչմենտի գործընթացն անվանել է «հեղաշրջում»։


Այսպիսով Բրազիլիայում ձախակողմյան դիրքորոշման Աշխատավորական կուսակցության իշխանության 13 տարիների ժամանակաշրջանն ավարտվեց։ 


Նախագահի պաշտոնակատար Միշել Տեմերը երկիրը ղեկավարելու է մինչև Ռուսեֆի պաշտոնավարման ժամկետի ավարտը` 2019 թվականի հունվարի 1-ը։


 

Читайте на сайте