Новости по-русски

Թուրքիայում ՆԳ նոր նախարար է նշանակվել

Էֆքան Ալան հրաժարական է տվել Թուրքիայի ներքին գործերի նախարարի պաշտոնից, որում նրան կփոխարինի Սուլեյման Սոյլուն: Վերջինս մինչ նոր նշանակումը զբաղեցնում էր աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարի պաշտոնը:


Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 47-ամյա Սոյլուին ՆԳ նախարար նշանակելու մասին լրագրողներին հայտնել է երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումից հետո:


Աշխատանքի և սոցիալական ապահովության նոր նախարար է նշանակվել Մեհմեթ Մուեզինօղլուն:


 

Читайте на сайте