Новости по-русски

Բորիս Նեմցովի հիշատակի միջոցառումներ Ռուսաստանում

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը այսօր կդառնար 57 տարեկան: Մոսկվայում հարյուրավոր մարդիկ ծաղիկներ են տանում Բոլշոյ Մոսկվորեցկի կամուրջ, որտեղ սպանվել է քաղաքական գործիչը:


Հիշատակի միջոցառումներ են անցկացվում նաև ռուսաստանյան այլ քաղաքներում: Իսկ Բեռլինում այսօր մեկնարկում է քաղաքական գործչի անունը կրող երկօրյա համաժողովը, որը կազմակերպվել է «Բորիս Նեմցով» հիմնադրամի կողմից: Նեմցովը սպանվել է 2015 թվականի փետրվարի 28-ին:

Читайте на сайте