Գեղարդ Մուսասին ցանկանում է մենամարտ անցկացնել դեկտեմբերին
Հիմա խառը մենամարտերի մարզիկը մտածում է նոր մրցակիցների մասին: Մուսասին խոստովանել է, որ այդ հաղթանակն իր կարիերայում բնավ էլ ամենանշանակալին չի եղել, քանի որ նա ավելի ուժեղ մրցակիցներ էլ է ունեցել:
«Որքան հնարավոր է շուտ եմ ցանկանում մենամարտ ունենալ, դեկտեմբերը լավ տարբերակ է: Կցանկանայի հանդիպել Անդերսոն Սիլվային, սակայն դա դժվար թե տեղի ունենա: Հիանալի տարբերակ կլիներ նաեւ Յոյել Ռոմերո-Քրիս Վայդման զույգի հաղթողը: Ինչպես նաեւ ցանկանում եմ ռեւանշի հասնել Յուրայ Խոլի նկատմամբ: Այն ժամանակ շատ էի ցանկանում հանդիպումն ավարտել ժամանակից շուտ ու դա էլ ինձ խանգարեց»,- խոստովանել է Մուսասին: