Համայնքի ղեկավարի թեկնածուն և նրա համախոհները կասկածվում են բռնություն գործադրելու սպառնալիքով ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու մեջ
Ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո, երբ պարզվել է, որ հիշյալ թեկնածուն պարտվել է, Ս. Մ.-ն քվեաթերթիկները տեղավորել է մեքենայի մեջ՝ ընտրատարածքային հանձնաժողով տեղափոխելու նպատակով, սակայն հիշյալ թեկնածուի համախոհները մոտ 5-6 ժամ փակել են մեքենայի ճանապարհը՝ խոչընդոտելով ընտրական հանձնաժողովի աշխատանքներին: