Новости по-русски

Սասուն Միքայելյանը՝ ՔՊ վարչության նոր նախագահ

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն այսօր գումարած արտահերթ համաժողովի ժամանակ վարչության նոր կազմ ընտրեց: 13 հոգանոց վարչության անդամներն են Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Արայիկ Հարությունյանը, Հովիկ Աղարզարյանը, Սասուն Միքայելյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Գարիկ Սարգսյանը, Սուրեն Պապիկյանը, Լենա Նազարյանը, Արարատ Միրզոյանը, Վահագն Հովակիմյանը, Տիգրան Ավինյանը և Զարուհի Բաթոյանը: Նախորդ կազմի համեմատ, վարչությունը 7 նոր անդամ ունի:


Վարչության նախագահ դարձավ Սասուն Միքայելյանը:


«Սրանով մենք հանրությանը տալիս ենք ուղիղ ուղերձ, որ մենք մի գյուղապետի, ավագանու մի քանի անդամների կուսակցություն չենք: Մենք կուսակցություն ենք, որ Հայաստանի քաղաքացիներին խոստացել է, որ իրենից կախված ամեն ինչ անելու է Հայաստանում օրինական, չկոռումպացված, ոչ թալանչի իշխանություն հաստատելու համար, և մենք արել ենք սա ցույց տալու, որ հանուն էդ խնդրի մեզ պետք է նոր կոնսոլիդացիա», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: 

Читайте на 123ru.net