ՀՀ ԱԳՆ. ԼՂ գործընթացի այս փուլում առաջընթաց լինել չի կարող
«Հայկական կողմը երբեք չի խուսափել հանդիպումներից: Միակ ակնկալիքը եղել է այն, որ այդ հանդիպումները պետք է լինեն արդյունավետ, իսկ արդյունավետության մասին մենք կարող ենք դատել այն տեսանկյունից, որ առ այսօր բանակցային գործընթացում առաջընթաց չկա»,- լրագրողների հետ զրույցում ասել է Շավարշ Քոչարյանը:
Փոխարտգործնախարարի խոսքով՝ բանակցային գործընթացի ներկա փուլում անհնար է սպասել առաջընթաց, քանի դեռ չեն իրականացվել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները:
«Առաջընթաց չի լինի, քանի դեռ կա պատերազմի վերսկսման սպառնալիք, քանի դեռ կողմերի միջեւ չկա վստահություն, քանի դեռ կրակում ու սադրանքներ են իրականացնում առաջնագծում»,- ասել է ԱԳ նախարարի տեղակալը:
Շավարշ Քոչարյանն ընդգծել է, որ ներկա պահին ԼՂ բանակցային սեղանին միայն Մադրիդյան փաստաթուղթն է: