Новости по-русски

Յունիբանկը տեղաբաշխել է 3,3 մլրդ դրամի բաժնետոմսեր

Յունիբանկը շարունակում է բաժնետոմսերի տեղաբաշխման գործընթացը եւ արդեն իրացրել է ծավալի ավելի քան 80%-ը, որը կազմում է 3,3 մլրդ դրամ:

Բանկում նշել են, որ մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 100 դրամ, տեղաբաշխման գինը` 230 դրամ: Բաժնետոմսերի նվազագույն փաթեթը, որը կարելի է ձեռք բերել, կազմում է 1 մլն դրամ: Տեղաբաշխումն իրականացվում է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում եւ ավարտվելու է 2016թ. դեկտեմբերի 1-ին:  

Ներգրավված միջոցներն ուղղվելու են բանկի կապիտալի համալրմանը, ՓՄՁ-ների եւ սպառողական վարկավորման ծավալների ընդլայնմանն ու հաճախորդների համար պայմանների բարելավմանը:

Յունիբանկում հիշեցրել են, որ բանկը թողարկում է նաեւ ՀՀ դրամով պարտատոմսեր՝ 13.5% տարեկան եկամտաբերությամբ:

Պարտատոմսերը կարելի է ձեռք բերել Յունիբանկի գլխամասային գրասենյակում կամ 46 մասնաճյուղերում: Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է մինչեւ 2017թ. փետրվարի 7-ը:

Читайте на 123ru.net