Новости по-русски

Հայաստանում կոնյակի արտադրությունը 10 ամսում աճել է 24,1 տոկոսով

Հայաստանում կոնյակի արտադրությունը 10 ամսում աճել է 24,1 տոկոսով

Հայաստանում արտադրված կոնյակի ծավալը 2016 թ.-ի հունվար–հոկտեմբերին ավելացել է 24,1 տոկոսով` 2015 թ.-ի համապատասխան ժամանակահատվածի համեմատ կազմելով 16 445,3 լիտր։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում արտադրված կոնյակի ծավալը 2016 թ.-ի հունվար–հոկտեմբերին ավելացել է 24,1 տոկոսով` 2015 թ.-ի համապատասխան ժամանակահատվածի համեմատ կազմելով 16 445,3 լիտր, հայտնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։

Վիճակագրական տվյալներով, նշված ժամանակահատվածում գինու արտադրությունն աճել է 12,4 տոկոսով` կազմելով 5 005,2 հազար լիտր։

Օղու արտադրությունը տարեսկզբից նվազել է 8,8 տոկոսով և կազմել 6 211,5 հազար լիտր, իսկ վիսկիի արտադրությունը ավելացել է 1,6 անգամ` հասնելով 1 152 հազար լիտրի։

Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 20,8 տոկոսով ավել շամպայն (385,5 հազար լիտր): Բացի այդ, հունվար-հոկտեմբերին արտադրվել է 16 941,9 հազար լիտր գարեջուր (11,1%–ի նվազում)։

Ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը կազմել է 60 076,7 հազար լիտր, ինչը 8,6 տոոկսով քիչ է 2015 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ -0–

Читайте на 123ru.net