Новости по-русски

Արթուր Գեւորգյան. Իմ կինն իմ ընկերն է

Ամեն  ինչ բարդ էր: Այդ օրերին եղբորս տեղափոխել  էինք Երևան և ծանր վիրահատություն պտի անցներ: Հոգնածությունս և որոշում կայացնելու բարդությունը, որ ունի ՝ իրենց սև գործը արել էին  ու  լարվածությունս դուրս գալու ուղի չէր գտնում: Իմ ու բժիշկի` այդ օրվա հանդիպումը որոշելու էր գնալ երկար, թե կարճ տարբերակով...  և առաջադրված էր երկար գնալ ՝ վիրահատությունն  իր անկանխատեսելի հետևանքներով ու բարդություններով:

Զանգ...

Գոհարին գիտեի մոտ մեկ տարի ու ծանոթացել էի սոցցանցի միջոցով: Իմ տարիքում.... նման կերպով ծանոթանալ...:

Հանդիպենք....: Կանգնած սպասում եմ փողոցի հենց բերանին ու ինքը գալիս է դեղին գծերի վրայով : Հասավ : Կանգնեց: Մայթ չի բարձրանում.

-    Համաձայն  ե՞ս, որ դիմացի կես դարը կյանքդ անգրող ուտեմ :
-    Իսկ դ՞ու...
-    Ընդունված ես .- հազիվ եմ փորձում ժպտալ  ու գնում ենք:

Գնացինք  անցանք բոլոր ճանապարհները մինչև ավարտ, բայց ուզում էինք, որ եղբայրս ներկա լինի հետագային: Ցավոք` կորցրեցինք

...

ԱՓ

Լքված տունը՝ կեսը փայտից. կեսը քարից  վաղուց մենակ էր մնացել: Մացառուտներն ու  թալանվածությունը,  բոբիկ մնացած տանիքը ՝ ինքնին ամբողջական էին դարձնում  մեր հետագա անելիքները: Սկսեցինք մարքել, սարքել կառուցել ու մշակել մեր տունը ու դուռը: Անուն  էինք ման գալիս մեր տան համար և որոշեցինք անունը դնել Ափ՝ մարդը ափի մեջ:

Մեր տան բնակիչների հայրանունը Ափիչ է և բոլորից միայն մեր շունը գիտե իր հայրանունը: Մենք պահում ենք դեկորատիվ  ու լճից բռնված ձկներ և շուտով  ճերմակ այծ ենք պահելու: Դարպասի դիմաց  հողակտոր  ունենք , որտեղ փոքր գրքերի ու սերմեր կրպակ ենք սարքելու: Մարդիկ գան, վերցնեն, գնան: Կարդան ու Ափի սերմերը շաղ տան իրենց ծաղկանոցներում: Հարևաններն ու մեր մտերիմները սիրում են մեր տունը ու խոսում են այդ մասին:

Գոհարը

Մի անգամ  ինձ մտերմիկ զրույցի ժամանակ հարցրեցին, թե ի՞նչ է սերը: Ամենաբարդ հարցն է, քանի որ երկար  ու անվերջ, մարդիկ իրար են փնտրում, տապալվում,  հետո էլի ուժերը հավաքում ու սխալների ուղղման ճանապարհով փորձում էլ չսխալվել, մոռանալով տեսնելու հատկանիշի մասին: Ոչ մեկ չգիտե, թե ի՞նչ է պետք համար  իմանալ և թե ինչպես ավելի շուտ հասնել  երջանկությանը: Մենք էլ՝ հայերս գերի ենք կարծրատիպերին, որոնք  արդեն ավանդույթի ուժ չունեն ու գոյատևում  են մեր  քմահաճույքներիՑ ու սխալներից` մեզապահովագրելու  նպատակով: Առավել ևս, երբ համարձակությունը, թե հանձնվելը այս դեպքում  կարող են ունենալ նույն  դառը պտուղը:

-    Սերը առանց բառերի է: Ներսիդ աղմուկը երբ չկա ու լռությունն էլ բավարար՝ ինքը իր ոտքով է գալիս: Երբ եկավ՝ միակ նշանը, որ դա ինքն է՝ ոտքեր են, որոնք առանց բացատրության գնում են ուղիղ դեպի իր մոտ: Մնացածի մեջ էլ կարևորը քո վստահություն է, քո ապագային : Այն կինը` ում վստահում ես  քո կյանքի ընկերն է:
Իսկ եթե նաև կարողանում ես համարձակվել ու ասել, որ իր կարիքը ունես՝ ապա ամեն բան հոյակապ է և մի կես դար իրար կյանք կուտեք :
Չգիտեմ, չգիտեմ, բայց ասածս անկեղծ էր …
-    Մեկ էլ ինքը ամեն օր մի կտորով է պոկվում քեզնից ու դիմացինից և միանգամից չգիտես դա սեր է թե չէ , բայց ամեն օր մի կտոր տալիս ես ու քեզ են տալիս … ապրում  ես ուղղակի ու հանգիստ ես և ապագայի հանդեպ տագնապ չկա քո մեջ :

Ընկերություն

Այստեղ մի բառ պակասում  է՝ Իմ կինը իմ կյանքի ընկերն է:

Առաջին օրերին, երբ մտածում էինք,  թե որտեղ ապրելու`  երազում հողի, ծաղիկներ մշակելու, մեծ բակի ու թոնրի գաթայի մասին: Անգամ  մտածում էինք քաղաքից դուրս մի տեղ կիսաքանդ տուն վերցնել ու սարքել: Խնդիրը ՄԵՐԸ սարքելու մեջ էր և հոգ չէ, թե ամեն մեկս թողնելու էինք մեր տաք անկյունները ու ամպից մեծ  դժվարությունների միջով էինք անցելու: Որ ամենատարրական, պարզ իրերը գնելուց` մինչև պայմանները ստեղծելն իսկ, դառնալու էին օրեր ու հաղթանակներ:

Մենք  ուրախանալ  գիտենք օրվա անելիքը ավարտելուց հետո և երբ այսօր փայտը մանրացրեցինք ու սիրուն դասավորեցինք խորդանոցում ՝ մեզանից գոհ  եկանք տուն ու ժպտում էինք :

Ամփոփում

Խելացի մտքերի կարիք չկա կարծեք թե  և կամ թևավոր մտքերով ամփոփելս կլինի քիչ թե շատ, լավ կամ վատ:

Ամեն օր մենք մի տառ ենք ասում, որից մեր տան Ափերը մեծանում են


ՄԵՆՔ-ը հրաշք է և դեռ  կես դարից անցել է կես տարի  ու փաստորեն ամեն օր մեկ տառ գրելով` մենք կհասցնենք ամփոփել մեր կյանքի սիրուն պատմությունը :

Դեռ կես դարից` կես տարի պակաս ժամանակ կա իրար կյանք ուտելու: Սովորեք իրար կյանք ուտել ՝ դա կյանքի համ ու հոտն է:

Շտապել պետք չէ  և կհասցնենք այն ամենը` ինչ ծրագրել ենք դիմացի կես դարի համար:

Читайте на 123ru.net