Новости по-русски

Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:


Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Գորիս-Սիսիան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:


Տեղումներն ակնկալվում են մինչև ժամը 19.00-ն:


Դիլիջանի ոլորաններում, Բերդ-Ճամբարակ, Ապարան-Արագած, Վանաձոր-Դիլիջան, Սպիտակ-Վանաձոր, Ստեփանավան-Վանաձոր, Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:


Սյունիքի մարզի բարձրադիր հատվածներում, Գորիս-Սիսիան ավտոճանապարհին և Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով:


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Читайте на 123ru.net