Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
![Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են](http://gdb.rferl.org/9AEF1F82-2BA7-4A22-93AF-F7A3E70F4999_w800_h450.jpg)
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Գորիս-Սիսիան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:
Տեղումներն ակնկալվում են մինչև ժամը 19.00-ն:
Դիլիջանի ոլորաններում, Բերդ-Ճամբարակ, Ապարան-Արագած, Վանաձոր-Դիլիջան, Սպիտակ-Վանաձոր, Ստեփանավան-Վանաձոր, Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սյունիքի մարզի բարձրադիր հատվածներում, Գորիս-Սիսիան ավտոճանապարհին և Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: