Новости по-русски

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից 20 տուժածներ ստացել են դրամական օգնություն

2016թ. հոկտեմբերի 14-ին ՌԴ Հյուսիսային Օսեթիայի Բեսլան քաղաքի մոտ Մոսկվա - Երևան ավտոբուսի վթարից 20 տուժածներ դեկտեմբերի 6-ի դրությամբ արդեն ստացել են դրամական օգնություն:


Ըստ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության, այս պահին նախարարությունում դրամական օգնություն ստանալու վերաբերյալ ստացվել է ևս 9 դիմում: Դիմումների ընդունելությունը շարունակվում է:


Կառավարության հոկտեմբեր 27-ի որոշմամբ սահմանված է, որ ավտոբուսի վթարի հետևանքով յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին տրամադրվում է 1,5 մլն. դրամ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բուժումը շարունակող՝ առավել ծանր յուրաքանչյուր վիրավորին` 700 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բժշկական օգնություն ստացած յուրաքանչյուր վիրավորին` 200 հազ. դրամ և նշված ավտոբուսի մյուս յուրաքանչյուր ուղևորին` 100 հազ. դրամ:

Читайте на 123ru.net