Новости по-русски

Կվերացվեն սողանցքները, որոնք թույլ են տալիս զինվորական բժիշկներին խուսափել զորակոչից. ՀՀ ՊՆ

Կվերացվեն սողանցքները, որոնք թույլ են տալիս զինվորական բժիշկներին խուսափել զորակոչից. ՀՀ ՊՆ

ՀՀ ԱԺ–ն երեքշաբթի նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենքի փոփոխությունները և լրացումները, որոնք նախատեսում են վերացնել այն սողանցքները, որոնք թույլ են տալիս զինվորական բժիշկներին խուսափել զորակոչից։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն երեքշաբթի նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենքի փոփոխությունները և լրացումները, որոնք նախատեսում են վերացնել այն սողանցքները, որոնք թույլ են տալիս զինվորական բժիշկներին խուսափել զորակոչից։

Ինչպես փոփոխությունները ներկայացնելիս նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը, փոփոխություններով նախատեսվում է վերացնել Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում սովորող անձանց զորակոչի հետ կապված խնդիրները։

«Խնդիրն այն է, որ մի շարք քաղաքացիներ, ստանալով անվճար կրթություն ռազմաբժշկական ֆակուլտետում, անցնելով ամբողջ ծրագիրը, «պատահաբար» կտրվում են ինտերնատուրայի վերջին քննությունից», – նշեց Նազարյանը։

Փոխնախարարի խոսքով, այդ ամենի արդյունքում նրանց այլևս անհնար է զորակոչել որպես շարքային զինվոր, քանի որ համարվում է, որ նրանք անցել են անհրաժեշտ դասընթացը, սակայն նրանք չենք կարող ստանալ նաև լեյտենանտի կոչում, քանի որ կտրվել են քննությունից», – նշեց փոխնախարարը։

«Արդյունքում, նրանք չեն զորակոչվում ո՛չ որպես շարքային, ո՛չ էլ որպես սպա, և նման իրավիճակը շարունակվում է երկար տարիներ։ Օրենսդրության այս բացթողումից կարողացել են օգտվել բազմաթիվ ուսանողներ», – ասաց Նազարյանը։

Նրա խոսքով, փոփոխություններով առաջարկվում է նրանց սպայական կոչում շնորհել միայն ինտերնատուրան ավարտելուց և բոլոր քննությունները հանձնելուց հետո։

Ինչպես նշեց փոխնախարարը, եթե ուսման ավարտից հետո նրանք հրաժարվեն զինվորական ծառայությունից, ապա պարտավոր կլինեն վճարել 1 մլն դրամի տուգանք (շուրջ 2 հազար դոլար) ուսման յուրաքանչյուր տարվա համար։–0–

Читайте на 123ru.net