«Դվին» հյուրանոցի սեփականատեր, ՀՀ պատվավոր հյուպատոսի ներդրումները Ֆինլանդիայում կասկածներ են առաջացրել
Ղրիմում ՀՀ պատվավոր հյուպատոս, գործարար Արտակ Թովմասյանի և նրա ռուս գործընկերոջ ներդրումները Ֆինլանդիայում կասկածի տեղիք են տվել: Ֆիննական հեռարձակողների ընկերությունը (Finnish Broadcasting Company) սկսել է հետաքրքրվել, թե ինչու է հայ գործարարը որոշել ներդրում անել մի գործարանում, որը սնանկ է ճանաչվել և վնասով է աշխատել: