Новости по-русски

Սիմոն Մարտիրոսյանը դարձել է երիտասարդների ԵԱ-ի ոսկե մեդալակիր

Այսօր Մ-20 տ. պայքարում լավագույնն է դարձել այս տարվա Օլիմպիական խաղերի արծաթե ու ԵԱ-ի բրոնզե մեդալակիր, երիտասարդների ԱԱ-ի հաղթող Սիմոն Մարտիրոսյանը:

 

Նա երկամարտի արդյունքում բարձրացրել է 400 կգ ու անհասանելի դարձել մրցակիցների համար` նվաճելով այս տարվա իր արդեն 4-րդ մեդալը:

 

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից ոսկե մեդալակիր էր դարձել Դավիթ Հովհաննիսյանը (77 կգ, Մ-20): Օլիմպիական խաղերի մասնակից Սոնա Պողոսյանը (75 կգ) արծաթե մեդալ էր նվաճել, իսկ Սամվել Գասպարյանը (94 կգ)՝ դարձել բրոնզե մեդալակիր:  

Читайте на 123ru.net