Новости по-русски

ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց քաղաքացիներից ամսական 1000 դրամ գանձելու նախագիծը

ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց քաղաքացիներից ամսական 1000 դրամ գանձելու նախագիծը

ՀՀ ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց  «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագիծը։

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ–ն չորեքշաբթի նիստի ժամանակ երկրորդ ընթերցմամբ ընդունեց  «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագիծը։

Նախագծին «կողմ» քվեարկեց 98 պատգամավորը, 2–ը դեմ  էին, մեկը` ձեռնպահ։

ՀԱԿ պատգամավորներ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը հայտարարեցին, որ իրենք շփոթել են և կողմ են քվեարկել։ Այնպես որ իրենց ձայները ևս հաշվեն որպես «դեմ»:

Նախագծով առաջարկվում է հատուկ հիմնադրամ ստեղծել, որը կվայելի բնակչության վստահությունը, կգործի թափանցիկ և բաց և փոխհատուցումներ կտրամադրի մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ վիրավորված զինծառայողների ընտանիքներին:

Մասնավորապես, ենթադրվում է, որ մահվան կամ առաջին կարգի հաշմանդամության դեպքում նախատեսված է 10 մլն դրամի միանվագ փոխհատուցում, երկրորդ կարգի դեպքում` 5 մլն դրամի փոխհատուցում։ 

Դրանից հետո առաջին կարգի հաշմանդամները 20 տարիների ընթացքում ապահովագրավճարներ կստանան, ընդ որում` սպայական կազմին կփոխանցվի 300 հազար դրամի ապահովագրավճար, ենթասպաներին` 250 հազար դրամ, իսկ շարային կազմին` 200 հազար դրամ։ Երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում ապահովագրավճարը կկազմի, համապատասխանաբար, 200 հազար դրամ, 150 հազար դրամ և 100 հազար դրամ։ 

Ծրագրի իրականացման արդյունքում մահվան կամ առաջին կարգի հաշմանդամություն ստանալու դեպքում, սպաներին ընդհանուր առմամբ տրամադրվելու է 82 մլն դրամ, ենթասպաներին` 70 մլն դրամ, իսկ շարքային զինծառայողների ընտանիքներին` 58 մլն դրամ։

Նրանց ընտանիքում երեք և ավելի երեխաների առկայության դեպքում ամսական կվճարվի լրացուցիչ 100 հազար դրամ։ Ծրագրվում է, որ համակարգը կներդրվի 2017 թվականի հունվարի 28–ից հետո։ –0–

Читайте на 123ru.net