Новости по-русски

ՏԿՏՏՆ. Հայաստանի բոլոր ավտոճանապարհներին առատ ձյուն է տեղում

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 12:00-ի դրությամբ, Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին առատ ձյուն է տեղում:


Բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:


Դժվարանցանելի են Մ1՝ Երևան - Գյումրի - Վրաստանի սահման ավտոճանապարհի Մաստարա - Լանջիկ - Մարալիկ, Գյումրի - Աշոցք - Բավրա և Մ3՝ Մարգարա - Վանաձոր - Վրաստանի սահման ավտոճանապարհի Ապարան - Քուչակ, Արագած - Ծիլքար և հանրապետական նշանակության Արթիկ - Ալագյազ, Արթիկ - Մարալիկ ճանապարհահատվածները:


«Հորդորում ենք վարորդներին նշված ավտոճանապարհներով երթևեկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում», - ասված է նախարարության հաղորդագրությունում

Читайте на 123ru.net