Հարուցվել է քրեական գործ ոստիկանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով
![Հարուցվել է քրեական գործ ոստիկանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով](http://gdb.rferl.org/7FF47047-15D8-4426-9C3C-8B5EECFE58D0_cx0_cy8_cw0_w800_h450.jpg)
Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ քաղաքացի Մ. Տ.-ն հաղորդում է տվել ոստիկանների կողմից պաշտոնեական լիազորությունները անցնելու վերաբերյալ:
«Նյութերի նախապատրաստման ընթացքում Մ.Տ.-ն բացատրություն է տվել, որ Հանրապետության փողոցում գտնվող«Կովկաս պանդոկ»ռեստորանի մոտից իրեն բերման ենթարկելիս ոստիկաններից մեկը ոտքով երկու անգամ հարվածել է իր դեմքի շրջանին: Հաշվի առնելով, որ նյութերի նախապատրաստման ընթացքում ի հայտ են եկել առերևույթհանցագործության հատկանիշներ պարունակող հանգամանքներ, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 309-րդհոդվածի 2-րդ մասի [պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով] հատկանիշներով», - ասված է հաղորդագրությունում:
Ըստ Գլխավոր դատախազության, քրեական գործի նախաքննությունը հանձնարարվելէ Հատուկ քննչական ծառայությանը: