Новости по-русски

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց քաղաքացիներից 1000-ական դրամ գանձելու նախագիծը

96 կողմ, 4 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանը քիչ առաջ երկրորդ ընթերցմամբ ընդունեց զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման նպատակով քաղաքացիներից 1000-ական դրամ հավաքագրելու օրենսդրական նախագիծը:


Երեկ, հիշեցնենք, օրենսդրական նախագծի քննարկումը խորհրդարանում ուղեկցվեց բուռն վեճերով, այն անգամ ընդդիմադիրների միջև աննախադեպ բանավեճի պատճառ դարձավ:

Читайте на 123ru.net