Новости по-русски

Հրաչյա Ռոստոմյան. Սպորտային նվաճումների առումով գերազանց տարի էր

Հրաչյա Ռոստոմյան. Սպորտային նվաճումների առումով գերազանց տարի էր

Հայ մարզիկներին հաջողվել է Եվրոպայի, Աշխարհի առաջնություններում եւ Օլիմպիական խաղերում 35 մեդալ նվաճել:

«Միանշանակ գերազանց տարի էր, մեր բոլոր ցանկություններն ու սպասելիքներն իրականություն դարձան: Բաղձալի նվաճումներ եղան, 20 տարի անց վերջապես հաջողվեց Օլիմպիական ոսկե մեդալ ունենալ», ասել է նախարարը:

Նա անդրադարձել է նաեւ իր պաշտոնավարման 100 օրերի ընթացքում առավել ցայտուն ընդգծված խնդիրներին: Ռոստոմյանը համարում է, որ Հայաստանում առողջ ապրելակերպի ու մասսայական սպորտի հետ կապված բացթողումներ կան, քանի որ մարդիկ քիչ են սպորտով զբաղվում:

«Դպրոցներում ֆիզկուլտուրա առարկայի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք կա: 1-3-րդ դասարաններում դասվարներն են այն դասավանդում: Մինչեւ 8-րդ դասարանը 3 դասաժամ է հատկացվում, որից մեկը տրամադրվում է շախմատին: Հիմա նաեւ հայկական պարերն են ավելացել: Ֆիզկուլտուրայի հաշվին ոչինչ չպետք է արվի»,- ավելացրել է նա:

Ըստ նախարարի՝ փորձելու են կանոնակարգել նաեւ արեւելյան մարտարվեստների հետ կապված բացը: Հայաստանում գործում են 150-ից ավելի ֆեդերացիաներ, մինչդեռ աշխարհում երկու ընդունված ձեւեր կան՝ կոնտակտային եւ ոչ կոնտակտային կարատե.

«Մեր երկրում պաշտոնական գործողը միայն ավանդական կարատեի ֆեդերացիան է: Նպատակ ունենք դրանք միավորել ու միջազգային չափանիշներին համապատասխան դարձնել»:

Ինչպես այս տարի, 2017-ին եւս մեծ ուշադրություն է դարձվելու ուսանողական միջոցառումներին: Ըստ Ռոստոմյանի՝ մասսայական սպորտի շարժիչ ուժն ուսանողներն են, ուստի նրանց համար ավելի շատ մրցումներ պետք է կազմակերպվեն:

Читайте на 123ru.net