Զիմբաբվեի 92-ամյա նախագահը պատրաստվում է կրկին առաջադրվել այդ պաշտոնում
Զիմբաբվեի 92-ամյա նախագահը պատրաստվում է 2018 թվականին կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում: Ռոբերտ Մուգաբեն երկիրը ղեկավարում է 1980 թվականից՝ նախ որպես վարչապետ, ապա որպես նախագահ: Մուգաբեին սատարող քաղաքական ուժը հայտարարել է, որ երկրի առաջնորդը թոշակի անցնելու պլաններ չունի և պատրաստ է շարունակել նախագահել մինչև մահ:
Մուգաբեն իշխանության է եկել Զիմբաբվեի համար երանելի ժամանակաշրջանում՝ 1980 թվականին այն դասվում էր Աֆրիկայի ամենազարգացած երկրների թվին, սակայն այսօր Զիմբաբվեն աշխարհի ամենաաղքատ երկրներից է, որի տնտեսությունը գտնվում է ծանր վիճակում: