Новости по-русски

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին  

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին: 


Նախագահի պաշտոնական կայքէջի հաղորդմամբ, Սարգսյանը շնորհավորել է դեսպան Վիսկոնտիին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրան՝ «դիվանագիտական կարևորագույն առաքելության իրականացման գործում»:


«Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի Հանրապետության միջնորդական ջանքերը հիմնախնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան լուծելու ուղղությամբ կընթանան կառուցողական հունով և ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին ջանքերն այդ նպատակով: 



Ֆրանսիացի համանախագահը Սերժ Սարգսյանին է փոխանցել Ֆրանսիայի Նախագահի Ֆրանսուա Օլանդի ջերմ ողջույնները և հավաստիացրել, որ նոր պաշտոնում կաշխատի ջանասիրաբար՝ բոլոր դժվարությունները և խնդրի կարևորությունը գիտակցելով, քանի որ այն վերաբերում է ամբողջ տարածաշրջանի կայունությանը, անվտանգությանն ու բարգավաճմանը»,- նշված է պաշտոնական հաղորդագրությունում: 


Այսօր ավելի վաղ Վիսկոնտիին ընդունել էր նաև ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:  

Читайте на 123ru.net