Новости по-русски

«Սպայկա»-ն 3,5 մլրդ ռուբլի կներդնի Հյուսիսային Օսիայում

Հայաստանյան «Սպայկա» ընկերությունը մտադիր է 3,5 մլրդ ռուբլի (մոտ $57 մլն) ներդնել Հյուսիսային Օսիայում՝ խնձորի այգիների աճեցման եւ պահեստարանի շինարարության գործում։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, նախագծի համաձայն՝ ինտենսիվ աճեցման տեխնոլոգիայով այգիները կզբաղեցնեն 1220 հա, իսկ պահեստային համալիրը՝ կարգավորվող մթնոլորտային ճնշմամբ, կընդգրկի 40 հազ. խմ տարածք:

«Մենք արդեն ունենք ջերմոցային արտադրության լավ փորձ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի շրջաններում։ Գերժամանակակից սառնարանային համալիրը՝ խցիկներում կարգավորվող մթնոլորտային ճնշմամբ, կօգնի մեզ սովորականից երկար պահել պտուղները։ Մենք կապահովենք առնվազն 300 մշտական աշխատատեղ, իսկ բերքահավաքի շրջանում լրացուցիչ կներգրավենք 700 մարդու»,- ասել է «Սպայկա» ՍՊԸ գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը Հյուսիսային Օսիայի ղեկավար Վյաչեսլավ Բիտարովի հետ հանդիպմանը:

Читайте на 123ru.net