Բեռնափոխադրող ընկերության առևտրային գաղտնիքը հրապարակելու համար հարկային տեսուչին մեղադրանք է առաջադրվել
Անի Համբարձումյանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և առանց համապատասխան հիմքերի, հարկային մարմնի էլեկտրոնային համակարգից ապօրինի լուսանկարել է «Սպեկտրում Կարգո Սերվիս» ՍՊ ընկերության գործարքներին առնչվող և առևտրային գաղտնիք կազմող տեղեկությունները և դրանք փոխանցել է մրցակից, բեռնափոխադրումների կազմակերպմամբ զբաղվող «Գոստրանս Պլյուս» ՍՊ ընկերության տնօրեն, իր ընկերուհի Սաթենիկ Հակոբյանին: