Новости по-русски

Սյունիքում կստեղծվի զարգացման եւ ներդրումների հիմնադրամ

Սյունիքում կստեղծվի զարգացման եւ ներդրումների հիմնադրամ

Վերջինս կգործի Սյունիքի մարզպետարանի կառավարման ներքո:

Հիմնադրամի գործունեության նպատակն է նպաստել Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական տարբեր բնագավառների, այդ թվում՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, առեւտրի, զբոսաշրջության, գիտական, մշակութային ոլորտների զարգացմանը, աջակցել մարզի տնտեսվարողների խնդիրների վերհանմանն ու լուծմանը, մարզում ներդրումների ներգրավմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Կառավարության հիմնավորմամբ՝ մարզերում տնտեսական ակտիվությանը նպաստելն համարվում է պետության առանցքային խնդիրներից, եւ առավել նպատակահարմար է այն իրականացնել համապատասխան մասնագիտական եւ ֆինանսական ներուժ ունեցող կառույցի միջոցով, որը կիրականացնի բացառապես Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված գործունեություն:

Читайте на 123ru.net