Новости по-русски

«Փոքր Մհեր» ավագ դպրոցն ու «Մոնթե Մելքոնյան» վարժարանը կմիավորվեն

«Փոքր Մհեր» ավագ դպրոցն ու «Մոնթե Մելքոնյան» վարժարանը կմիավորվեն

Կառավարության ասյօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը կրթության և գիտության ու պաշտպանության նախարարներին հանձնարարել է երկօրյա ժամկետում ավարտել և ամփոփել «Փոքր Մհեր կրթահամալիր» ՊՈԱԿ-ում երկու նախարարությունների համատեղ հանձնաժողովի կողմից իրականացվող ուսումնասիրությունը և եռօրյա ժամկետում ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

Ի պատասխան վարչապետի հարցադրմանը՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ հանձնարարականի կատարման համար սահմանված ժամկետը բավարար է:

«Մենք արդեն աշխատում ենք: Գաղափարն այն է, որ «Փոքր Մհեր» ավագ դպրոցը տեղափոխվի պաշտպանության նախարարության կառավարման ոլորտ և միավորվի «Մոնթե Մելքոնյան» վարժարանի հետ: Դա նաև այն խնդրի շարունակությունն է, որի մասին խոսել ենք՝ ռազմական կրթության որակի կտրուկ բարձրացման», - տեղեկացրել է Վիգեն Սարգսյանը:

Մոտ մեկ ամիս առաջ, հիշեցնենք, «Փոքր Մհեր» կրթահամալիրի աշակերտները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով նորանշանակ տնօրեն Վահագն Յաղմուրյանի հրաժարականը։ Աշակերտները պատմում էին, որ մեկ ամիս առաջ նշանակված տնօրենն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում, վիրավորում ու փորձում է վախեցնել իրենց։ 

ՄԻՊ ներկայացուցիչներն անհապաղ այց էին կատարել կրթահամալիր։ Այցից հետո օմբուդսմեն Արման Թաթոյանը հայտարարել էր, որ այնտեղ իսկապես մտահոգիչ խնդիրներ կան։

Читайте на 123ru.net