Новости по-русски

Փորձագետը նշել է ծնելիության մակարդակի վրա ազդող գործոնները

Փորձագետը նշել է ծնելիության մակարդակի վրա ազդող գործոնները

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերին առընթեր Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտն ուսումնասիրել է Հայաստանում ծնելիության մակարդակի վրա ազդող գործոնները։

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերին առընթեր Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտն ուսումնասիրել է Հայաստանում ծնելիության մակարդակի վրա ազդող գործոնները։

«1999–2016 թվականներն ընդգրկող ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տնտեսական աճը Հայաստանում և ՀՆԱ–ի մակարդակը դրական են ազդում ծնելիության մակարդակի վրա։ Այսինքն, ծնելիության մակարդակն աճում է տնտեսության աճին զուգահեռ և հակառակը», – չորեքշաբթի ասուլիսի ժամանակ հայտարարեց ինստիտուտի տնօրեն Արման Սարգսյանը։

Սարգսյանի խոսքով, դրական կապ գոյություն ունի նաև ծնելիության մակարդակի և տրանսֆերտների ծավալների միջև, որոնք եկամուտների զգալի աղբյուր են բազմաթիվ տնտեսությունների համար։ 

Ինչպես նշեց Սարգսյանը, բացասական կապ է բացահայտվել նաև ծնելիության մակարդակի և գործազրկության մակարդակի միջև։

«Ուսումնասիրության արդյունքներով չի բացահայտվել կապ ծնելիության մակարդակի և թմրամոլությամ կամ ալկոհոլիզմով տառապող մարդկանց թվի միջև։ Այս գործոնն, իհարկե, կարող է բացասաբար ազդել, սակայն Հայաստանում այդ խնդիրները չեն ազդում ծնելիության վրա», – ասաց նա։

Սարգսյանի խոսքով, 2003 թ.–ի համեմատ` ծննդկանների միջին տարիքը 2016 թ.–ին աճել է հինգ տարով` կազմելով 26 տարեկան։

«Ընդհանուր առմամբ Հայաստանում ծնող դառնալու որոշման վրա ազդում են հետևյալ երեք գործոնները` աշխատանքի, բնակարանի առկայությունն ու պետական աջակցությունը երեխայի խնամքի հարցերում», – ավելացրեց Սարգսյանը։

Փորձագետի խոսքով, ծնելիության խնդիրն առավել ակտուալ է Հայաստանի սահմանամերձ շրջաններում։ Իրավիճակը շատ ավելի լավ է Երևանում, Արարատի, Կոտայքի մարզերում։ Ցածր ցուցանիշներ են գրանցվել Տավուշում, Լոռիում և Սյունիքում։ –0–

Читайте на 123ru.net