«Առանց նպատակի լավ ապրելու տարբերակ չունենք»
«Որեւէ նախաձեռնություն, որեւէ գաղափար հաջողակ չի լինելու, եթե դրա մասին պատկերացում չունենանք: Այսօր սուբսիդավորում ենք տնտեսություններ, որոնք անհեռանկարային են: Այդ տնտեսությունը գոյատեւում է, սուբսիդիայի չափը ավելանում է, արդյունք չենք տալիս»,- ասել է վարչապետը Վայոց ձորի մարզում:
«Կառավարման մեջ այսպիսի խոսք կա՝ եթե դու կարող ես դա պատկերացնել, ապա դու շանս ունես դա անելու: Ձեր հորիզոնը, նպատակը պետք է տեսնեք»,- շեշտել է Կարեն Կարապետյանը:
Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը կրթության ոլորտին ցուցաբերում է հատուկ ուշադրություն: «Գյուղական համայնքները եւ փոքր համայնքները չկրթելով, մեր երեխաներին լավագույն կրթություն չտալով՝ մենք ուշացնում ենք մեր վաղվա լավ օրը: Մեր հիմնական կապիտալը մարդն է, եւ ինքը պետք է կիրթ լինի»,- նշել է Կարեն Կարապետյանը:
Արարատի մարզում ամփոփելով հանդիպումը՝ Կարեն Կարապետյանը ընդգծել է, որ յուրաքանչյուր մարզ պետք է իմանա իր առավելությունները, ներուժն ու զարգացման ոլորտները:
«Եթե մենք նպատակ չունենք, լավ ապրելու տարբերակ էլ չենք ունենա: Մեզանից լավ մեր երազանքը ոչ ոք չի ձեւակերպելու: Եթե մենք չկրթվենք, եթե խելոք բիզնես չանենք՝ փող չենք աշխատելու: Ոչ մեկը մեր փոխարեն այդ գործը չի անելու»,- ասել է կառավարության ղեկավարը: