Новости по-русски

ԱՄՆ-ը Ճապոնիային է վերադարձնում Օկինավայում գտնվող ամերիկյան ռազմակայանն ու փորձադաշտերը

Միացյալ Նահանգները Ճապոնիային է վերադարձնում Օկինավայում գտնվող ամերիկյան ռազմակայանն ու փորձադաշտերը: Այս մասին Տոկիոյում այսօր պաշտոնապես հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն` ճապոնիայում ԱՄՆ-ի դեսպան Քարոլին Քենեդիի հետ հանդիպմանը:


Օկինավայում վաղը նախատեսվում է պաշտոնական արարողություն անցկացնել: ԱՄՆ-ի զինվորականները Ճապոնիային են վերադարձնում մոտավորապես չորս հազար հեկտար տարածություն:


Օկինավան 1972 թվականից գտնվում էր ԱՄՆ-ի զինվորականների վերահսկողության տակ: Տեղացիների և ամերիկյան կողմի հարաբերությունները լարվել էին այս տարի, երբ ռազմակայանում աշխատող ամերիկացի քաղաքացիական անձ ձերբակալվեց մի ճապոնուհու սպանության կասկածանքով, իսկ այս ամսվա սկզբին Օկինավայում օդանավ կործանվեց, որն էլ ավելի սրեց լարվածությունը:

Читайте на сайте