Դպրոցի տնօրենը կեղծ աշխատանքային պայմանագրերով խոշոր գումար է հափշտակել
Արագածոտնի մարզի «Խաչատուր Աբովյանի» անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Ռ.Նազարեթյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու համար։ Ռ.Նազարեթյանը տարբեր անձանց անվամբ կազմել է կեղծ աշխատանքային պայմանագրեր և հափշտակել նրանց անվամբ ՀՀ պետական բյուջեից փոխանցված աշխատավարձերը և արձակուրդային գումարները: