Новости по-русски

Ինքնասպան ահաբեկիչները առնվազն ութ մարդու են սպանել Իրաքի Սուրբ քաղաքում

Իրաքում երկու ինքնասպան ահաբեկիչները առնվազն ութ մարդու են սպանել շիա մահմեդականների սուրբ քաղաք համարվող Նաջաֆում:


Ահաբեկիչները նախ կրակ են բացել, այնուհետև պայթուցիկներով գոտի պայթեցրել մայրաքաղաք Բաղդադից 180 կիլոմետր հեռավորության վրա գտնվող քաղաքի անվտանգության անցակետերից մեկում:


Առայժմ որևէ ահաբեկչական կազմակերպություն պատասխանատվություն չի ստանձնել տեղի ունեցածի համար:

Читайте на 123ru.net