Новости по-русски

Բուք և վատ տեսանելիություն՝ Վարդենյաց լեռնանցքում

Այսօր ժամը 19:30-ի դրությամբ բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:


Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Թալինի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:


Վարդենյաց և Ջաջուռի լեռնանցքներում մերկասառույց է:


Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:


Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Читайте на сайте