Новости по-русски

Փախստականների ճամբարի նկատմամբ սահմանափակումներ Սերբիայում

Սերբիայի իշխանությունները սահմանափակումներ են դրել մայրաքաղաք Բելգրադի մոտակայքում տեղակայված միգրանտների ճամբարի վրա՝ այն բանից հետո, երբ դրան հարակից հատվածում երեք մարդ հարձակվել էին մի կնոջ և երեխաների վրա:


Փախստականները, ըստ այդմ, պետք է հատուկ թույլտվություն ստանան տարածքը լքելու համար և վերադառնան մինչև երեկոյան ժամը 10-ը: Բացի այդ, փախստականները տեղափոխվում են հատուկ ավտոբուսներով՝ «տեղացիների հետ չխառնվելու համար»:


Չնայած այսպես կոչված «բալկանյան երթուղին» դեպի Արևմտյան Եվրոպա վերջին մեկ տարին փակ է, միգրանտները Սերբիա են թափանցում Հունգարիայի կողմից:


 

Читайте на сайте