Լուկաշենկոն հավանություն է տվել Բելառուսի պատմության բացառիկության մասին պատմող դասագրքին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել դպրոցական դասագրքի գործածությանը, որը հիմնավորում է Բելառուսի պատմության բացառիկությունը:
БЕЛТА գործակալության հաղորդմամբ` նախագահն ուշադրություն է դարձրել գրքին գիտության և տեխնիկայի ոլորտում 2016 թվականի արդյունքներով պետական մրցանակի ներկայացված աշխատանքներին ծանոթանալու ժամանակ:
«Պետք է ճշմարտությունը սերմանել մեր մարդկանց գլուխներում: Այստեղ նույնիսկ եթե ինչ-որ ազգայնականություն կա, դա առողջ ազգայնականություն է: Սա լավ դասագիրք կլինի դպրոցներում և բուհերում. մենք կկարողանանք մտափոխել մարդկանց և իրենցից հպարտ ազգ ձևավորել», - հայտնել է Լուկաշենկոն:
Նշվում է, որ «Истоки белорусской государственности: Полоцкая и Витебская земли в IX — XVIII веках» գիտական աշխատությունների ցիկլը («Բելառուսի պետականության ակունքները. Պոլոցկի և Վիտեբսկի հողերը 9-18-րդ դարերում») նորովի է բացահայտում արևելասլավոնական վաղ պետական կազմավորումների ձևավորման գործընթացն ու դրանց կենտրոնները: