Сентябрь
2024

Новости за 27.09.2024

168.am (168 ժամ) 

«Հայ ժողովուրդը պետք է պահանջի Սահմանադրության փոփոխության հանրաքվե և ցույց տա, որ Ղարաբաղի նկատմամբ հավակնություններ չունի». Ալիևի օգնական

Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման համար պետք է հանրաքվե, որի ժամանակ հայերը ցույց կտան, որ չեն պաշտպանում Ղարաբաղի նկատմամբ հավակնությունները: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, La Repubblica թերթին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, պետության ղեկավարի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

168.am (168 ժամ) 

Փաստն եմ արձանագրել, դիմացիս անձի «կեցվածքին» ժամանակ առ ժամանակ ականատես ենք լինում. Մետաքսե Հակոբյան

Այսօր լրանում է արցախյան 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցը։ Արցախի ԱԺ իշխանության ներկայացուցիչները՝ նախագահ Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ, քաղաքացիների հետ միասին այցելել են «Եռաբլուր»՝ հարգանքի տուրք մատուցելու պատերազմում նահատակվածների հիշատակին։ ՀՀ շխանության որոշ ներկայացուցիչները ևս այցելել են «Եռաբլուր», և, ինչպես միշտ, նրանց այցն առանց միջադեպերի չի անցել։

168.am (168 ժամ) 

Լուկաշենկոն սպառնացել է ՆԱՏՕ-ի հարձակման դեպքում միջուկային զենք կիրառել

Բելառուսի վրա ՆԱՏՕ-ի հարձակման դեպքում միջուկային զենք կկիրառվի, Ռուսաստանը կաջակցի այդ քայլին։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքը մեջբերում է «Բելտա» գործակալությունը։

168.am (168 ժամ) 

Լիբանանում փեյջերները պայթեցվել են մարտկոցների մեջ պայթուցիկ տեղադրելու միջոցով. CNN

Սեպտեմբերի 23-ին Իսրայելը սկսել է «Հյուսիսի նետեր» ռազմական գործողությունը «Հեզբոլլահ»-ի դեմ, որի ընթացքում լայնածավալ հարձակումներ է իրականացնում Լիբանանի հարավային շրջանների վրա։

168.am (168 ժամ) 

ՀՀ ՏԿԵ նախարարության, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և Երևանի պետական համալսարանի միջև համագործակցության հուշագիր կնքվեց

Ծաղկաձորում սեպտեմբերի 27-ին մեկնարկել է երկօրյա համաժողով՝ «Ժամանակակից հանքարդյունաբերություն. մարտահրավերներ և հնարավորություններ.Հայաստանի ռեսուրսները՝ համաշխարհային տնտեսության համատեքստում» խորագրով

168.am (168 ժամ) 

Աստված չանի, եթե սահմանները փակվեն, ցորեն չլինի, ի՞նչ պետք է անենք. հաստատ սա Սնուփ Դոգի համերգից շատ ավելի անհրաժեշտ գործ է. Հարություն Մնացականյան

Հացահատիկային ու հատիկաընդեղենային մշակաբույսերի աճեցման համար էլ, եթե նորմալ պետական ճիշտ քաղաքականություն վարվի, թեկուզ ձեռնտու էլ չլինի, դա պարենային անվտանգության խնդիրն է՝ թիվ մեկ։ Ենթադրենք, եթե պետք է լինի 10-15 մլն դոլար սուբսիդավորում, որպեսզի այդ ապրանքի գինը մրցունակ դառնա, դա պարտադիր պետք է պետությունն անի։ Սա հաստատ Սնուփ Դոգի համերգից շատ ավելի անհրաժեշտ գործ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հարություն Մնացականյանը։

168.am (168 ժամ) 

Անահիտ Ավանեսյանը ՄԱԿ-ում անդրադարձել է հակամանրէային դեղերի թեմային

Անահիտ Ավանեսյանը բարձր մակարդակի հանդիպմանը վերահաստատել է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի գլոբալ գործողության առաջնագծում տարվող աշխատանքներում Հայաստանի ներգրավվածությունը:

168.am (168 ժամ) 

Հայկական ազգային կինոակադեմիան, ի դեմս ջաղինյան ռուբոյի, մերժել է «Օսկարի» ներկայացնել 44-օրյա պատերազմում անհետ կորած ու 2 տարի անց միայն հուղարկավորված դաշնակահար Սողոմոնի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմը. Արամ Գևորգյան

Ի դեպ, նույն էտ ջաղինյանը 2007 թ.-ին «Գարեգին Նժդեհ» մեդալ ա ստացել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից՝ Ազգային բանակի կայացմանը և հզորացմանն ուղղված նշանակալի ավանդի համար...

168.am (168 ժամ) 

ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անվերապահ հարգման առնչությամբ Իրանի դիրքորոշումը

Նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի ամուր քաղաքական կամքը՝ տարածաշրջանում հասնելու հարատև խաղաղության և այս համատեքստում կարևորել տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անվերապահ հարգման առնչությամբ Իրանի կողմից ամենաբարձր մակարդակում արտահայտված դիրքորոշումը։