Октябрь
2024

Новости за 02.10.2024

168.am (168 ժամ) 

Փաշինյանը խոստովանեց՝ ինքն է արգելել ընդդիմադիրներին ծանոթացնել Ալիևի հետ ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությանը

«Ժողովուրդը մանդատ չի տվել Հայաստանի տարածքները հանձնելու»,- ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

168.am (168 ժամ) 

«Թուրքիայում ինստիտուցիոնալ լուրջ էրոզիա կա». Աճեմօղլու

Ermenihaber. Աշխարհահռչակ հայ տնտեսագետ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տնտեսագետ-պրոֆեսոր Տարոն Աճեմօղլուն անդրադարձել է Թուրքիայի տնտեսական վիճակին: «Թուրքիան այլևս թույլ չի տալու, որ տոկոսներն էլ ավելի շատ բարձրանան: Նորից իջեցնելու ենք: Կրկին տնտեսությունը կենսունակվելու է: Թուրքիայի առաջ ամենաշատը 20 տարվա պատուհան կան, գուցե և 15, եթե սրանից խուսափենք՝ շատ վատ է»,-ասել է նա, ապա նաև հավելել, որ […]

168.am (168 ժամ) 

Փաշինյանն Ալիևի նկատմամբ կոռեկտությունից ելնելով հայ ժողովրդին չի ասի՝ ի՞նչ խնդիր կա ստորագրվելիք թղթի մեջ

«Խաղաղության պայմանագրի մեջ ոչ մի միջազգային դիվանագիտական պրակտիկայից անհայտ որևէ բան չկա: Ամբողջ բովանդակությունը, առնվազն հայեցակարգային մակարդակով, որը ճշգրիտ արտահայտում է տեքստային մակարդակը, ժողովրդի համար բացահայտված է»,- ԱԺ-ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

168.am (168 ժամ) 

Իրանի ամբողջ տարածքում չեղարկվել են ավիաչվերթերը

Իրանն իր հերթին նախազգուշացրել է, որ եթե Իսրայելը պատասխան միջոցներ ձեռնարկի, ապա Թեհրանի պատասխանն ավելի անողոք կլինի։ Իրանը նաև ցանկացած երրորդ կողմի նախազգուշացրել է չմիջամտել հակամարտությանը։

168.am (168 ժամ) 

Պահանջում են քրգործ հարուցել ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի նկատմամբ

«Արմ Կոնսուլ» փաստաբանական գրասենյակը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված առերևույթ հանցագործության հատկանիշների առկայության հիմքով։

168.am (168 ժամ) 

Հռոմի պապը հոկտեմբերի 7-ը հայտարարել է խաղաղության համար աղոթքի օր

2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակումից հետո Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250 մարդ՝ վիրավորվել։ Իսրայելը պատասխան ռազմական  գործողություններ է սկսել Գազայի հատվածում, որի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 41 600-ը։