Октябрь
2024
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Новости за 06.10.2024

168.am (168 ժամ) 

«Որդիներս չկային, գոնե Արցախը կար, կարոտս Արցախից առնում էի, հիմա զրկված եմ այդ հնարավորությունից». Շուշան Սիմոնյան

2020 թվականին Հադրութի Թաղասեռ գյուղից բռնի տեղահանված 55-ամյա Շուշան Սիմոնյանը 1990–ականներից սկսած մեծ գին է վճարել Արցախը հայկական պահելու համար, սկզբում ամուսինն է պատերազմում ձեռք բերել հաշմանդամություն, հետո 2016 թվականի ապրիլյան պատերազմում ավագ որդին է զոհվել, իսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո մահացել է միջնեկ որդին։ Տիկին Շուշանը միայն Արցախի կորստից հետո է զգացել այն մեծ վիշտը, որ որդիներն են տվել՝ նրանք զոհվել էին, որպեսզի Արցախը հայկական մնար։

168.am (168 ժամ) 

Իսրայելին դիմակայելու տարբեր սցենարներ են մշակվել . ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատար

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատարը նշել է, որ Իրանը սցենարներ ունի յուրաքանչյուր իրավիճակի համար, որոնցից մեկը ներառում է ապագա միջադեպերի հետ կապված արտակարգ իրավիճակների ծրագիր:

168.am (168 ժամ) 

«Փյունիկը» հաղթեց «Վանին»

9 խաղից հետո «Փյունիկը» 19 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Արարատ-Արմենիան» (8 խաղ) 18 միավորով երկրորդն է։ «Վանը» (9 խաղ) երրորդն է՝ 17 միավոր։

168.am (168 ժամ) 

Գործերը լավ չեն

Անկումային է խմիչքների, հագուստի, կաշվե արտադրատեսակների, քիմիական նյութերի, էլեկտրասարքավորումների, մեքենասարքավորումների,  համակարգիչների և բազմաթիվ այլ ապրանքների արտադրությունը։

168.am (168 ժամ) 

ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի, դատարանում աշխատող նրա ամուսնու ու որդու, վարչապետի աշխատակազմում աշխատող նրա հարսի հայտարարագրերը

Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը, որը կառավարության առաջարկով և ՔՊ ընտրությամբ 2022 թվականի դեկտեմբերից ստանձնեց ՍԴ դատավորի պաշտոնը, 2023 թվականին նոր գույք է գնել։ Գնումն արժեցել է 49 միլիոն դրամ։

168.am (168 ժամ) 

Կառավարությունում չեն տիրապետում տնտեսական իրավիճակին, ադեկվատ չեն

Մինչ իշխանությունները փորձում են ցույց տալ, որ այս տարվա հարկային մուտքերի հետ կապված արտառոց ոչինչ չի կատարվում, բյուջեի եկամուտների հավաքագրման ճեղքը գնալով խորանում է։ Ամեն ինչ գնում է նրան, որ ինն ամիսների արդյունքներով՝ մուտքերի աննախադեպ թերակատարում կունենանք. թերակատարումը կհասնի ընդհուպ 150 մլրդ դրամի։

168.am (168 ժամ) 

Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը չանելով՝ այդ մարդը ամեն ինչ արեց, որ Ադրբեջանի ձեռքը կռվան տա՝ վերացնելու Արցախը. Արա Սահակյան

«Ռուսաստանն ինչ-որ իմաստով դարձել է Հայաստանի պարտավորության երաշխավորը»,- ասաց Արա Սահակյանը՝ հավելելով՝ այդ մարդը՝ Փաշինյանը, նոյեմբերի 9-ի հայտարարության տակ ստորագրելով՝ Ադրբեջանին ասել է՝ դու իրավունք ունես իմ տարածքով գնալ Նախիջևան, իսկ Նախիջևանից իրավունք ունեն իմ տարածքով գնալ Ադրբեջանի հիմնական տարածք։ Ավելին, նա խոստացել է նաև, բացի հիմնական ճանապարհից, այլ ճանապարհներ էլ կառուցել։