Декабрь
2024
26
27
28
29
30
31

Новости за 23.12.2024

168.am (168 ժամ) 

«Խոսքը ուժ ունի. երբ մեղադրում ես կոշիկ լիզելու մեջ՝ վերջում լիզողը դու ես դառնում». Թևան Պողոսյան

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հարաբերությունների հանգուցալուծման հնարավորություն այս պահին չի տեսնում, քանի որ, ինչպես նա է նշում՝ Ալիևն իր քաղաքականությունն է վարում, ամեն օր նոր պահանջներ է ներկայացնում, իսկ Հայաստանի իշխանություններն էլ մտածում են միայն իշխանությունը պահելու մասին:

168.am (168 ժամ) 

Կատարի պատվիրակությունը քննարկել է Դամասկոսում թռիչքների վերականգնման հարցը

Կատարի ազգային Qatar Airways ավիաընկերության պատվիրակությունը Սիրիայի նոր իշխանությունների հետ քննարկել է միջազգային չվերթների վերականգնման, օդանավակայանի անվտանգության ապահովման և անձնակազմի վերապատրաստման հետ կապված հարցեր։  Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրը։

168.am (168 ժամ) 

Եվրախորհրդարանի պատգամավորը Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչ է արել

Ավելի շատ հանածո վառելիք, ավելի քիչ քաղաքական իրավունքներ և քաղբանտարկյալների աճող թիվ՝ սա է իրականությունն այսօր Ադրբեջանում։ Դրա մասին հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր Պյատրաս Աուշտրևիչյուսը։

168.am (168 ժամ) 

Ֆրանսիական հետախուզության զեկույցը՝ Ասադի տապալման գործում Թուրքիայի դերի վերաբերյալ

Ֆրանսիական ռազմական հետախուզության զեկույցի համաձայն՝ Թուրքիայի էլեկտրոնային պատերազմի առաջադեմ համակարգերը լիովին խաթարել են Ասադի ռեժիմի ռազմական հաղորդակցության ենթակառուցվածքը Սիրիայում։ Այս գործողությունները նաև չեզոքացրել են ռուսական «Arakis» և «Azart» ռադիոհամակարգերը, որոնք մեծապես օգտագործվում էին սիրիական ռեժիմի կողմից՝ Թուրքիային տալով ռազմավարական առավելություն մարտի դաշտում և տարածաշրջանային ուժային դինամիկան փոխելու ներուժ:

168.am (168 ժամ) 

Լավ կանես անօգուտ շոուներ սարքելու փոխարեն, Հայաստանի հարավին սպառնացող նոր ռազմական ագրեսիայի մասին մտածես, ոչ թե բանավեճերի. Արտակ Զաքարյան

«Ինքդ էլ լավ գիտես, որ նախորդ նախագահներից ոչ ոք չի գալու քեզ հետ բանավեճի, դրա համար էլ «դուխով» հրավիրել ես:

168.am (168 ժամ) 

Մասկը քննադատել է ԱՄՆ-ի ծախսերը եվրոպական պաշտպանության համար

Իլոն Մասկը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է կրճատի Եվրոպայում պաշտպանական ծախսերը: «Ինչո՞ւ են ամերիկացի հարկատուները ֆինանսավորում Եվրոպայի պաշտպանական ծախսերի մեկ քառորդը: Սա անիմաստ է, հատկապես հաշվի առնելով մեր հսկայական բյուջեի դեֆիցիտը և պարտքի անկայուն աճը»,- գրել է նա X-ում:

168.am (168 ժամ) 

Մուֆթին բազմակնության թույլտվությունը բացատրել է «հատուկ ռազմական գործողության մասնակիցների» այրիներին խնամելով

Ռուսաստանի մահմեդականների հոգևոր վարչության ուլեմաների (աստվածաբանների) խորհրդի ֆեթվան, որը թույլ է տալիս կրոնական բազմակնությունը, նպատակ ունի պաշտպանել Ուկրաինայի հետ պատերազմի զոհված մասնակիցների այրիներին և նրանց երեխաներին, ասել է Մահմեդականների հոգևոր վարչության ղեկավար Մուֆթի Շեյխ Ռավիլ Գայնուտդին;

168.am (168 ժամ) 

Ուկրաինայի իշխանությունները հավատում են, որ պատերազմը կարող է ավարտվել 2025 թվականին. WP

Ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան The Washington Post-ին անանունության պայմանով ասել է, որ Ուկրաինայի իշխանությունները «սկսում են հավատալ», որ պատերազմը կարող է ավարտվել 2025 թվականին։ Այս մասին ասվում է դեկտեմբերի 23-ի հրապարակման հրապարակման մեջ։

168.am (168 ժամ) 

Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա աղջնակը, ում նկատմամբ բռնություն է կիրառվել, տեղափոխվել է «Մուրացան» մանկական հիվանդանոց

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղափոխված աղջիկը Երևանի բնակիչ է, ով մեծ քանակությամբ դեղորայք է խմել, ու ինքնազգաղությունը վատացել է, ինչից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց:

168.am (168 ժամ) 

Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ասածներս. Փաշինյան

Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ասածներս: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով առավոտյան արած իր աղմկահարույց գրառմանը:

168.am (168 ժամ) 

Գերմանիան և Դանիան 15 Leopard տանկեր են փոխանցել Ուկրաինային

Գերմանիան Դանիայի հետ համատեղ Ուկրաինային է փոխանցել եւս 15 Leopard տանկ, Բեռլինը նաեւ կարճ հեռահարության IIRIS-T SLS եւ միջին հեռահարության RIS-T SLM ԶՀՀ է ուղարկել, հաղորդվում է Գերմանիայի նախարարների կաբինետի պորտալում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

168.am (168 ժամ) 

Ռուսաստանի հետ բանակցություններն անխուսափելի են. Ուկրաինայի պաշտոնյա

Ռուսաստանի հետ բանակցություններն անխուսափելի են, Ուկրաինան պետք է պատրաստ լինի դրան, հայտարարել է Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Սերգեյ Լեշչենկոն՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո ստեղծված նոր իրողությանը։

168.am (168 ժամ) 

Իրանը վճռականորեն կգործի տարածաշրջանում իրեն պաշտպանելու համար. ԱԳՆ

Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայը հայտարարել է, որ Թեհրանը որևէ ուղիղ կապ չի հաստատել Սիրիայում իշխող խմբավորումների հետ դեկտեմբերի սկզբին Բաշար Ասադի կառավարության տապալումից հետո, գրում է իրանական ԻՐՆԱ գործակալությունը:

168.am (168 ժամ) 

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց առաջնությունների մասնակիցները հայտնի են

Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ առաջնությանը կմասնակցեն Ռոբերտ Հովհաննիսյանը, Կարեն Գրիգորյանը, Մանուէլ Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Հարությունյանը, Էմին Օհանյանը, Մամիկոն Ղարիբյանը, Արթուր Դավթյանը, Բենիկ Ագասարովը, Սարգիս Սարգսյանը:

168.am (168 ժամ) 

Պուտինի և Թրամփի հանդիպում կազմակերպելու իրական ազդակներ դեռևս չկան. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման կազմակերպման համար նախադրյալներ չկան։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։