Декабрь
2024

Новости за 23.12.2024

168.am (168 ժամ) 

Փաշինյանի «մեծ սխալի» գինը. Աննա Հակոբյանը սովորեցնում է՝ ինչպես դավաճանված չզգալ

Նիկոլ Փաշինյանը սպառել է բարոյական իրավունքը նախկին բանակցողներին մեղադրելու Արցախի կորստի համար: Ի վերջո, երբ 2018-ին ծանոթացել էր բանակցային փաստաթղթերին և, այսպես ասած, հայտնաբերել այն, ինչ այսօր գրել է ֆեյսբուքյան իր էջում, ինչո՞ւ հրաժարական չի տվել՝ հիմնավորելով այն, ինչի մասին գրել է: Պատճառը մեկն է՝ պահել սեփական իշխանությունը և թույլ չտալ այդ ժամանակ ունեցած վարկանիշի անկում: Այսինքն, ղարաբաղյան հարցի շուրջ բոլոր ակնահաճո հայտարարություններն արվել են հենց միայն սրա համար, որն արժեցել է մի քանի հազար զինվորի... Читать дальше...

168.am (168 ժամ) 

«Արթկոսմեդի» գործունեությունը կկասեցվի․ ԱՆ–ն ստացել է լիցենզիայի կասեցման միջնորդությունը

«Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում հոկտեմբերի 5-ին գրանցվել էր 56-ամյա կնոջ մահվան դեպք։ Մահացողը Զաբել Կարապետյանն էր, որը Գերմանիայից էր եկել Հայաստան և դիմել պլաստիկ վիրահատության համար:

168.am (168 ժամ) 

Թրյուդոն չի պլանավորում դեկտեմբերի վերջին հրաժարական տալ. The Globe and Mail

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն չի պլանավորում հեռանալ պաշտոնից Սուրբ Ծննդյան տոների ընթացքում՝ չնայած կանադացի քաղաքական գործիչները նրան կոչ են անում հրաժարական տալ։ Այս մասին հաղորդում է կանադական The Globe and Mail պարբերականը՝ վկայակոչելով Լիբերալ կուսակցության մի աղբյուրի։

168.am (168 ժամ) 

Տալախաձեն շնորհավորել է Լալայանին

Նա ասաց՝ ես հիմա համոզված եմ, որ ծանր քաշերը գտնվում են լավագույն ձեռքերում, ուժեղագույնի ձեռքերում և նա պետք է հաղթի ինչպես, որ ես եմ արել

168.am (168 ժամ) 

Վերաբացվել է Երևան մոլում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը

Ucom-ը վերաբացել է Արշակունյաց 34 հասցեում՝ Երևան մոլում գտնվող Ucom վաճառքի և սպասարկման վերանորոգված կենտրոնը։ Սպասարկման կենտրոնը գործելու է երկուշաբթիից կիրակի 10։00-ից 22։00-ը։

168.am (168 ժամ) 

Ադրբեջանի հետ ստորագրված արձանագրության մասին ՀՀ իշխանությունը լռում է. պատմությանն անհայտ բան է, երբ իշխանությունը չի ներկայացնում իր ժողովրդին. Հայկ Ղազարյան

«Եթե կարծում են՝ ադրբեջանցու մոտ գտնվելը հայի համար ավելի անվտանգ է, ուրեմն՝ «անվտանգ է»։ Ինչպե՞ս կարող է անվտանգ լինել, երբ թուրքը մեզանից մի քանի մետր հեռավորության վրա է։ Եթե մինչև ապրիլ Կիրանց գնում էինք ուղիղ ճանապարհով, հիմա գնում ենք այդ ճանապարհը շրջանցելով, վերևի ճանապարհով ենք գնում։ Եթե ադրբեջանցի զինվորը մեզ ավելի մոտ է գտնվում, դա կարո՞ղ է անվտանգ լինել, ադեկվատ մարդը չի կարող այդպես մտածել։ Այդ ազգը ծնվել է սպանելու, նվաճելու համար»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հայկ Ղազարյանը։

168.am (168 ժամ) 

Հայաստանը Գերմանիայի կողքին է. մենք մեր լիարժեք համերաշխությունն ենք հայտնում գերմանացի բարեկամ ժողովրդին. Գերմանիայում ՀՀ դեսպան

ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը այցելել է Մագդեբուրգ քաղաք և ծաղիկներ խոնարհել ուրբաթ օրը տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքի վայրում։

168.am (168 ժամ) 

Մոսկվա-Թեհրան համապարփակ ռազմшվարական գործընկերության համաձայնագիրը կարող է ստորագրվել հունվարին

Մոսկվան և Թեհրանը կարող են համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրել հունվարի երկրորդ կեսին, շաբաթական մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաին

168.am (168 ժամ) 

Պետական փողերի մսխումն ու «белый и пушистый» քաղաքապետը, կամ՝ «Ես պատասխանատու եմ, բայց մեղավոր չեմ-2». Ավինյանը խոստովանել է, բա «задержка»-ն ինչո՞ւմ է, որտե՞ղ է քրեական վարույթը

Շուրջ մեկ ամիս առաջ՝ նոյեմբերի 27-ին, 168.am-ն իր ընթերցողներին ու հպարտ ժողջանին տեղեկացրեց, որ Երևանի ՔՊ-ական քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության՝  նոյեմբերի 23-30-ն Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաք մեկնելու համար միայն ինքնաթիռի տոմսեր ձեռք բերելու համար ծախսվել է 12 միլիոն 465.000 դրամ, որից 8-ը՝ էկոնոմ դասի, մեկը՝ բիզնես: Ինչպես կարելի է հասկանալ, բիզնես դասի տոմս ձեռք է բերվել թավշյա քաղաքապետ, կոռուպցիայի ու ցոփ ու շվայտ կյանքի հետ 0 առնչություն ունեցող Տիգրան Ավինյանի համար... Читать дальше...

168.am (168 ժամ) 

«Ինչո՞ւ եք լռում, հակադարձեք, թե դա միայն մենք պիտի անենք, բա դուք ի՞նչ մեխի գլուխ եք, դուք ևս ամոթ չունե՞ք». Մարգարիտ Եսայան

Ձեռագիրդ եւ անամոթությունդ սահման չունի։ Ստախոս, թուրքի խամաճիկ սրիկա։ Քեզ ասելիք չունեմ։ Դիմում եմ բոլոր նախկին արտգործնախարարներին, Մինսկի խմբի համանախագահող երկրներին, Արցախի հարցով հատուկ հանձնակատարին, բոլորին, որ եղել են գործընթացի մասնակից, լավ, դուք ևս ամոթ չունե՞ք, ինչո՞ւ եք լռում, դուք հո գիտեք, որ բանակցվում էր Արցախի անկախ կարգավիճակի ճանաչման և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի շուրջ։

168.am (168 ժամ) 

Կառավարությունը նախատեսում է սահմանել նոր ու խիստ տուգանքներ շինարարության անվտանգության խախտումների համար

Տվյալ փոփոխությունները հնարավորություն կտան լուծել շինարարական անվտանգության հետ կապված մի շարք համակարգային խնդիրներ։ Ակնկալվում է, որ նոր վարչական տույժերը կնպաստեն կառուցապատողների և կապալառուների կողմից օրենսդրության պահպանմանը։