Декабрь
2024

Новости за 23.12.2024

168.am (168 ժամ) 

Հրդեհ՝ Լիճք գյուղում

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լիճք գյուղում գտնվող տեխսպասարկման կետում:

168.am (168 ժամ) 

«Փաշինյանն Ադրբեջանի տեսանկյունից է ասել, դա նրա ձեռագիրն է. փաստ է՝ նա է Արցախը դարձրել Ադրբեջանի մաս». Դավիթ Գալստյան

«Փաստացի արցախահայերն ապրում էին Արցախում, Արցախը համարվում էր Հայաստանի անվտանգության դարպասը, անվտանգության տեսանկյունից Հայաստանը երբեք այսքան խոցելի չի եղել։ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ենք մենք պարտվել, նա հանձնեց Արցախը, ինչից հետո տեսնում ենք, թե ինչպես է խոսում մարդկանց մոտ, թե Հայաստանը թույլ է, պարտված է, և այլն։ Այդ ամենի հետևանքով նա առանց պատերազմի արդեն հանձնում է Հայաստանի սուվերեն տարածքները»,- նշեց Դավիթ Գալստյանը։

168.am (168 ժամ) 

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

Ռուսաստանի փոխվարչապետներ Վիտալի Սավելևը և Ալեքսեյ Օվերչուկը Թեհրան են ժամանել համատեղ աշխատանքային այցի շրջանակներում, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Պատվիրակության աշխատանքային այցի ծրագիրը ներառում է հանդիպում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Բանակցություններ կանցկացվեն նաև առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի և ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղի հետ։ Բանակցություններում նախատեսվում է քննարկել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ […]

168.am (168 ժամ) 

Սանդուն Մերձդնեստրում ռազմական գործողության ծրագիր է պատրաստում. ՌԴ արտաքին հետախուզության ծառայության

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Մերձդնեստրում ռազմական գործողության ծրագիր է պատրաստում, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ նա չի փորձի պատերազմ սկսել. այս մասին ասվում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից ՏԱՍՍ-ին ստացված հաղորդագրության մեջ։ ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը նշել է, որ Մոլդովայի նախագահը վերջերս հանդիպում է ունեցել երկրի կառավարության ղեկավարության հետ էներգետիկ անվտանգության հարցերի […]

168.am (168 ժամ) 

Կառավարությունը նախատեսում է բարձրացնել նոտարական ծառայությունների սակագները

Նախագծով առաջարկվում է թարմացնել նոտարական ծառայությունների համար սահմանվող սակագները՝ համապատասխանեցնելով դրանք սոցիալ-տնտեսական իրավիճակին, ծառայությունների համար սակագները կաճեն մոտ 50 տոկոսով, նոր ծառայությունների համար նոր սակագների կսահմանվեն՝ դրանց տնտեսական հիմքերի ապահովմամբ։

168.am (168 ժամ) 

Պուտինը հաստատել է, որ պատրաստ է շարունակել գազ մատակարարել Արևմուտք. Սլովակիայի վարչապետ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Արևմուտք գազի մատակարարումը շարունակելու պատրաստակամության մասին. այս մասին, interfax.ru-ի փոխանցմամբ, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն:

168.am (168 ժամ) 

«Mercedes»-ը «Զոդի» կամրջի մոտ բախվել է գազատարին և գլխիվայր շրջվել

Դեկտեմբերի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:30-ի սահմաներոււմ Վայոց ձորի մարզի բնակիչ 38-ամյա Արման Մ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Արարատի մարզում, ժողովրդին հայտնի «Զոդի» կամրջի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է գազատարին և գլխիվայր շրջվել: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով վիրավորվել են 3 հոգի, ովքեր հոսպիտալացվել են «Արարատ» […]

168.am (168 ժամ) 

Ստելը նորաձև է. Անուշ Պողոսյան

2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում , երբ քննարկվում էր գյուղական ամբուլատորիաների անտրաբանական օպտիմալացման ծրագիրը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը շատ վստահ պատմում էր, որ ինքը աշխատել է ՌԴ-ում որպես ընտանեկան բժիշկ և մասնակից է եղել մի շարք նմանատիպ բարեփոխումների :

168.am (168 ժամ) 

Ալիևի հայտարարությունները և կայուն խաղաղության հնարավոր ճանապարհը. Արա Այվազյան

Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հոդվածը՝ Ռուսաստանի պետական հեռուստատեսությանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ վերջերս տրված հարցազրույցի վերաբերյալ:

168.am (168 ժամ) 

Փաստորեն դուք՝ որպես ՀՀ արտգործնախարարներ, երկար տարիներ բանակցել եք, թե ինչպե՞ս Արցախը «վերադարձնեք» Ադրբեջանին. Արտակ Զաքարյանը՝ ԱԳ նախկին նախարարներին

Հարգելի Վահան Փափազյան, Ալեքսանդր Արզումանյան, Վարդան Օսկանյան, Էդվարդ Նալբանդյան, Զոհրաբ Մնացականյան, Արա Այվազյան, փաստորեն դուք՝ որպես ՀՀ արտգործնախարարներ, երկար տարիներ բանակցել եք, թե ինչպե՞ս Արցախը «վերադարձնեք» Ադրբեջանին և 28 տարի շարունակ (1994թ-ից մինչև 2022թ.), չե՛ք կարողացել լուծել այդ պարզ խնդիրը: