Декабрь
2024
28
29
30
31

Новости за 25.12.2024

168.am (168 ժամ) 

Պաշտոնը ստանձնելուց առաջ պարտք եմ վերցրել, դա կոռուպցիա՞ է. ֆինանսների նախարարի խոսքով՝ իր հայտարարագրում վրիպակ կա

Պաշտոնը ստանձնելուց առաջ ինչ-որ մարդ վերցրել է պարտքով փող ինչ-որ մեկից, դա կոռուպցիա՞ է, թե՞ ոչ։ Հիմա ինչ-որ մեկը կարող է վերնագիր գրել և ահաբեկել այդ վերնագրով. ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ի պատասխան Գլխավոր դատախազություն փաստաբանների ներկայացրած հաղորդմանը, ըստ որի, ինքը կասկածվում է կոռուպցիոն գործարքների մեջ։

168.am (168 ժամ) 

Ալիևը Սանկտ Պետերբուրգից շտապ վերադառնում է Բաքու

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգից վերադառնում է Բաքու՝ կապված Ղազախստանի Ակտաու քաղաքում տեղի ունեցած ավիավթարի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով ադրբեջանական պաշտոնական աղբյուրը։

168.am (168 ժամ) 

ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր

Շուկան կասկածելի արտադրության ալկոհոլային արտադրանքից զերծ պահելու, անհայտ ծագման ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու ու կանխելու, ինչպես նաև ՀՀ-ում ապրող յուրաքանչյուր բնակչին հնարավոր ռիսկերից զերծ պահելու նպատակով` ՊԵԿ ներքին անվտանգության վարչությանը տրամադրած տվյալներով բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության 6 դեպք:

168.am (168 ժամ) 

Ստվերում գործելը ռիսկային և ծախսատար է դարձել, իսկ հարկահավաքությունը արդարությունը վերականգնելու համար է. Ֆինանսների նախարար

Այո, հնարավոր է ինչ-որ մարդիկ դեռևս կարողանան գործել ստվերի դաշտում, բայց դա ավելի ռիսկային ու ծախսատար է դարձել. այսօրվա ասուլիսում ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

168.am (168 ժամ) 

Նոր մանրամասներ Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանումից. կան ողջ մնացածներ

Բաքվից Գրոզնի մեկնող և Ղազախստանում կործանված ադրբեջանական ուղևորատար ինքնաթիռի ուղևորներից մի քանիսը ողջ են մնացել։ Ողջ մնացածների թվի մասին տարբեր տվյալներ են հաղորդվում։

168.am (168 ժամ) 

Իրանի նախագահը հանդիպել է սրբազան պաշտպանության երկու հայ նահատակների ընտանիքների հետ

Այս հանդիպումներում նախագահը, բարձր գնահատելով այս նահատակների անձնազոհությունը, երախտագիտություն է հայտնել նաև նահատակների մայրիկի և կնոջ համբերության ու տոկունության համար։

168.am (168 ժամ) 

Անկարան շարունակում է քննարկումները Բաքվի հետ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ. Թուրքիայի տրանսպորտի նախարար

Բաքուն պնդում է, որ Ադրբեջանը Նախիջևանի հետ պետք է կապ ունենա Սյունիքի մարզով, բայց առանց մաքսային ու սահմանային հսկողության։ Սակայն Երևանը պատրաստ է ճանապարհ տրամադրել Ադրբեջանին՝ առանց Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը կասկածի տակ դնելու:

168.am (168 ժամ) 

Ալիևները Լոնդոնում հարյուրավոր միլիոն դոլարներ արժողությամբ բազմաթիվ շենքերի սեփականատեր են

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP) 2012 թվականին նախագահ Իլհամ Ալիևին ընտրել էր իր առաջին «Տարվա մարդ մրցանակիրը, որը շնորհվում է այն անհատին կամ հաստատությանը, որն ամենաշատն է նպաստել կազմակերպված հանցավոր գործունեության և կոռուպցիայի առաջխաղացմանն աշխարհում»:

168.am (168 ժամ) 

Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են միմյանց զանգվածային հարվածներ հասցնելու մասին

Ուկրաինան հայտարարել է, որ ռուսական ուժերը թևավոր հրթիռներով հարվածներ են հասցրել երկրի տարբեր շրջանների, իսկ Ռուսաստանի իշխանությունները հայտնել են ՌԴ մի քանի մարզերում ուկրաինական 59 անօդաչու թռչող սարք խոցելու մասին

168.am (168 ժամ) 

Մեկնարկում է Ալիևի հերթական պահանջները բավարարելու (Մինսկի խմբի լուծարում, ադրբեջանցիներին` Հայաստանում բնակեցում) քարոզարշավը. Սաղաթելյան

Վերջին շրջանում Փաշինյանի և կնոջ ռեալիթի շոու հիշեցնող ակտիվությունը պետք է դիտարկել Հայաստանի համար նախապատրաստվող նոր զիջումների համատեքստում։

168.am (168 ժամ) 

Մինչ Ադրբեջանը տարածքային նկրտումներ է դրսևորում ՀՀ տարբեր մարզերի նկատմամբ, փաշինյանական իշխանութունը խոսում է ամեն ինչից, բացի պետական անվտանգությունից․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո` 2021-23 թվականների ընթացքում, ՀՀ ինքնիշխան տարածքից 240 քառակուսի կմ օկուպացրել է:

168.am (168 ժամ) 

Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» կամ «միջանցք» նարատիվները չպետք է տեղ ունենան բանակցություններում․ Նատալի Լուազո

Անդրադարձ կատարելով նաև ռազմական տեխնիկա ձեռք բերելու համար Երևանի հասցեին Բաքվից հնչող մեղադրանքներին՝ պատգամավորը նկատեց, որ դա յուրաքանչյուր անկախ երկրի գործն է։

168.am (168 ժամ) 

ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանին նախապատրաստում են պաշտոն «շնորհելուն». ինչ են պլանավորել. «Ժողովուրդ»

Գրիգոր Մինասյանի հեռանալուց հետո արդարադատության նախարարի թեկնածու դարձած Արուսյակ Ջուլհակյանը, ում ՔՊ-ն մերժեց որպես նախարարի թեկնածու, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ է նշանակվել

168.am (168 ժամ) 

Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են. «Հրապարակ»

ԱԺ-ն տարեվերջյան ավանդական արտահերթ նիստեր այս տարի չգումարեց, որ կիսատ մնացած նախագծերն անցկացնի՝ բավարարվեցին մեկով, որի օրակարգում ՏԻՄ օրենքի փոփոխությունն էր՝ Գյումրու համայնքապետի ԺՊ նշանակելու համար։