Декабрь
2024
29
30
31

Новости за 26.12.2024

168.am (168 ժամ) 

Սրբուհի Գալյանը կարևորել է Հայաստանի արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ԱՄՆ-ի հետևողական աջակցությունը

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Այս մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:

168.am (168 ժամ) 

Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի ենթադրյալ գնդակոծման մասին լուրերն անվանել են «շահարկում»

The Wall Street Journal-ը հաղորդում է, որ ըստ ուկրաինացի պաշտոնյաների և ավիացիայի ոլորտի մասնագետների՝ միջադեպի պատճառն, ամենայն հավանականությամբ, եղել է ռուսական հակաօդային համակարգերի արձակած կրակը։

168.am (168 ժամ) 

Ադրբեջանի կառավարության աղբյուրները հաստատել են՝ AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական հրթիռով

Կառավարության աղբյուրները նաև հայտնել են, որ խոցված ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել Ռուսաստանի օդանավակայաններում՝ չնայած օդաչուների կողմից արտակարգ վայրէջք կատարելու խնդրանքին: Փոխարենը անձնակազմին հանձնարարվել է թռչել Կասպից ծովով դեպի Ղազախստանի Ակտաու։

168.am (168 ժամ) 

Արդեն տուն ու աշխատանք ունեմ, միակ նպատակս մնացել է, որ աղջկաս խնամքի կենտրոնից բերեմ տուն. Վերա Նարիմանյան

«Հիմա աղջիկս Սիսիանում է՝ խնամքի կենտրոնում: Աղջկաս ասել եմ, որ արդեն մեր սեփական տունն ունենք, ուրախացել էր։ Տանս պայմանները շատ լավն են, ես էլ եմ շատ ուրախացել։ Հովանավորս էլ է եկել տունս նկարահանել, բոլորին ցույց է տվել, ինքն է տունը գնել ու նվիրել ինձ։ Հիմա իմ միակ նպատակը մնացել է, որ աղջկաս բերեմ տուն, ուղարկեմ դպրոց ու միասին լինենք»,- ասաց Վերա Նարիմանյանը։

168.am (168 ժամ) 

Սիրիայում կհետապնդեն Ասադի կողմնակիցներին, որոնք վայր չեն դնի զենքը

Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը գլխավորում էր, այսպես կոչված, Փրկության կառավարությունն Իդլիբի նահանգում, հայտարարել է Սիրիայի անցումային շրջանի նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնում իր նշանակման մասին. անցումային շրջանը կտևի մինչև 2025 թվականի մարտի 1-ը:

168.am (168 ժամ) 

Հանրային Հեռուստաընկերության որդեգրած գործելաոճի պայմաններում Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը. Մայր Աթոռ

Հանրային հեռուստաընկերության ամանորյա հեռուստահաղորդումների ծրագրի ազդագրից հայտնի դարձավ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը նախատեսվում է հեռարձակել դեկտեմբերի 31-ին՝ ժամը 21:55-ին։

168.am (168 ժամ) 

Վրաստանի վեցերորդ նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին Վրաստանի խորհրդարանի շենքում

Կավելաշվիլին Վրաստանի նախագահ է ընտրվել դեկտեմբերի 14-ին։ Նախագահական ընտրություններն անցել են ամերիկյան մոդելով՝ ընտրական կոլեգիայի կողմից ստացել է 224 ձայն 300-ից։

168.am (168 ժամ) 

1994-ից չի ընթացել որևէ ձևաչափով բանակցություն, համաձայն որի Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում. քաղաքագետը՝ Տեր-Պետրոսյանի արձագանքի մասին

Լևոն Տեր-Պետրոսյանի արձագանքը Նիկոլ Փաշինյանին պետք է դիտարկել ոչ միայն որպես քաղաքական գործչի, այլ նաև որպես գիտնականի կոչ, քանի որ եթե կան խնդրահարույց հարցեր, դրանք պետք է քննարկվեն հղումներով և ապացույցներով

168.am (168 ժամ) 

«Ժամանակին թուրք դասախոսներից մեկն ասում էր՝ «ով չգիտի՝ Աղդամից մինչև Քուռ որտեղ փորես, այնտեղից խաչ դուրս կգա». Երբեք չի բանակցվել Արցախն Ադրբեջանին տալու շուրջ». Վահրամ Բալայան

Արցախի բանակցային գործընթացի մասին Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումը փորձագետները, Արցախի ԱԺ պատգամավորները որակում են՝ որպես աբսուրդ, իրականությունից կտրված։

168.am (168 ժամ) 

Տեսախցիկները հազվագյուտ կադրեր են ֆիքսել, թե ինչպես է Կովկասյան ընձառյուծն իր ձագի հետ ազատորեն շրջում

Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում տեսախցիկները հազվագյուտ կադրեր են ֆիքսել, թե ինչպես է Կովկասյան ընձառյուծն իր ձագի հետ ազատորեն շրջում։

168.am (168 ժամ) 

Ֆրանսիան, փակ խողովակներով, ուկրաինական հակամարտության շուրջ առաջարկ է արել ՌԴ-ին. Լավրով

Ռուսաստանը Ֆրանսիայից առաջարկներ է ստացել ուկրաինական հակամարտության շուրջ երկխոսություն սկսելու վերաբերյալ՝ առանց Կիևի մասնակցության, ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը

168.am (168 ժամ) 

Լուկաշենկոն փայտ է կոտրել ԵԱՏՄ նիստից առաջ

Լուկաշենկոն Սանկտ Պետերբուրգ է մեկնել դեկտեմբերի 25-ն՝ մասնակցելու ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովին եւ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին։