Декабрь
2024
31

Новости за 26.12.2024

168.am (168 ժամ) 

Լևոն Տեր-Պետրոսյանի պահանջը Փաշինյանը չի կատարելու. Սուրենյանց

Այդ պահանջի կատարումը քաղաքական ինքնասպանություն կլինի Նիկոլ Փաշինյանի համար, որովհետև ակնհայտ կդարձնի՝ նա 2019-20թթ. ունեցել է պատերազմը կանխելու, Արցախի հայկականությունը և սուբեկտությունը պահպանելու իրական հնարավորություն, սակայն «ոչմիթիզականության» պատրանքներն ու արկածախնդրությունը գերակայել են պետական մտածողությանն ու ռեալիզմին՝ դուռ բացելով ազգային աղետի համար:

168.am (168 ժամ) 

ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհեր Գրիգորյանը

ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին Հայաստանը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նրա գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 25-26-ը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ քաղաք։

168.am (168 ժամ) 

Արա Մկրտչյանը նշանակվել է ՀՀ-ում Հորդանանի պատվավոր հյուպատոս

Արա Մկրտչյանը ծնվել է 1981 թվականին, Երևանում, ավարտել է ԵՊՀ-ի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, ծառայել է ՀՀ զինված ուժերում: Արա Մկրտչյանն ունի ավելի քան 20 տարվա ձեռնարկատիրական գործունեության փորձ, մասնագիտացած է շինարարության, էներգետիկայի, բազմաֆունկցիոնալ ձեռնարկությունների կառավարման գործում:

168.am (168 ժամ) 

ՀԾԿ հանձնաժողովը համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներդրումային ծրագրին

«Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանն էր ներկայացրել ընկերության 2025-2029 թվականների ներդրումային ծրագիրը՝ 144 027,51 մլն դրամ ծավալով՝ առանց ավելացված արժեքի հարկի:

168.am (168 ժամ) 

ՌԴ ՊՆ պաշտոնյաների դեմ մահափորձեր են կանխվել. ԱԴԾ-ն մանրամասներ է հայտնել

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է ՊՆ բարձրաստիճան զինվորականների և նրանց ընտանիքների դեմ Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից ծրագրված մի շարք մահափորձեր։ Տեղեկությունը հայտնում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը՝ հղում անելով գերատեսչությանը։

168.am (168 ժամ) 

36 կգ ոսկու եւ 293 մլն ռուբլու գործով կալանավորվածներին դատարան բերել չեն կարողանում. «Ժողովուրդ»

ՆԳ նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանը, համակարգում կադրային ջարդից բացի, դեռ իրավիճակային հանգուցալուծման ուղղությամբ էական քայլեր չի ձեռնարկել և նախկինում ինչ խնդիրներ կային շարունակում են պահպանվել ու խորանալ:

168.am (168 ժամ) 

Ո՞ւմ հետ բանավիճեն նախկին, բայց հաղթանակ, անվտանգություն ապահոված նախագահները. Փաշինյանին փոխանցվել է շուրջ 12.000 քկմ տարածքով Արցախ, այն Փաշինյանի ու նրա ՔՊ-ի «ջանքերով» հանձնված թշնամուն.«Փաստ»

Ախր ով է ում հրավիրում բանավեճի: Լուրջ, նախկին նախագահների համար պետք է որ անձնական վիրավորանքի նման դա հնչեր: Կարելի էր անգամ հենց միայն «բանավեճի հրավերի» համար Փաշինյանի դեմ դատական հայց ներկայացնել՝ պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու հիմքով:

168.am (168 ժամ) 

Փաշինյան-Ալիև պայմանավորվածություն կա. «Հրապարակ»

Թեպետ իշխանությունը վստահեցնում է, որ խաղաղության պայմանագրի տեքստում ուղիղ ձևակերպում չկա 300.000 ադրբեջանցիների՝ Հայաստան տեղափոխվելու մասին, սակայն կա մի ձևակերպում, որը ներառվել է բացառապես այդ նպատակով, և ակնհայտ է, որ Փաշինյան-Ալիև պայմանավորվածություն կա դրա վերաբերյալ:

168.am (168 ժամ) 

Ինչ կրթություն է ստացել և ինչ խորհուրդներ է տալիս Ալեն Սիմոնյանի օգնական-խորհրդական Համլետ Գևորգյանը. «Ժողովուրդ»

Անցած ամսվա ավարտին Ձեր տիկնոջ հետ Ամերիկայի Միացյալ Նահանգներ է մեկնել Ազգային ժողովի աշխատակազմում Ձեր կողմից «խորհրդատու-օգնական» ձեւակերպված Համլետ Գևորգյանը։