Декабрь
2024

Новости за 29.12.2024

168.am (168 ժամ) 

Անգամ Ադրբեջանում Արցախը իրենց կազմից դուրս վիճակի հետ 30 տարի հաշտվել են սեփական սահմանադրությամբ. Գևորգ Դանիելյան

Հ.Գ. Սա ավելորդ անգամ ապացուցում է, որ սեփական սահմանադրությամբ Արցախն իր կազմում չամրագրած պետություն կոչվածը պարզապես չէր կարող Ալմա Աթայի հռչակագրով որևէ հավակնություն ունենալ։

168.am (168 ժամ) 

Ազգային ժողովի դեկտեմբերյան խոշոր գնումները․ ումի՞ց և ի՞նչ է գնել ԱԺ-ն

Դեկտեմբերի 9-ին էլեկտրոնային աճուրդ ընթացակարգով ԱԺ-ն Երվանդ Սարգսյան Ռուդոլֆի ԱՁ-ից ձեռք է բերել ԱԺ բակում Ամանորին նվիրված՝ «Ամանորը Ազգային ժողովում» խորագրով միջոցառման կազմակերպման ծառայություններ,  պայմանագրի գինը՝ 9 միլիոն 333.333 դրամ։ Գումարի շրջանակում այս ԱՁ-ն իրականացրել է Ազգային ժողովի այգու ամանորյա ձևավորում և տոնական համերգային ծրագրի կազմակերպում,  խաղավար-էլֆ և տոնական այլ կերպարների առկայություն։

168.am (168 ժամ) 

Զիդանը կողմնորոշվել է իր ապագայի հարցում

«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, ավարտելով իր երկրորդ պաշտոնավարումը, շարունակում է մնալ Մադրիդում, սակայն 2021 թվականի մայիսից ի վեր անգործ է։ Այս մասին գրում է armsport.am-ը։

168.am (168 ժամ) 

Սիրիայի նոր ղեկավարն Իրանին կոչ է արել վերանայել իր տարածաշրջանային «ինտերվենցիայի» քաղաքականությունը

Սիրիայի նոր ղեկավար Ահմեդ ալ-Շարաան Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում կոչ է արել Իրանին վերանայել իր տարածաշրջանային «ինտերվենցիայի» քաղաքականությունը։

168.am (168 ժամ) 

Ռուսաստանը բաց է վերականգնել ԱՄՆ-ի հետ քաղաքական երկխոսությունը, սակայն՝ պայմանով. Լավրով

Ռուսաստանը բաց է վերականգնել ԱՄՆ-ի հետ քաղաքական երկխոսությունը, սակայն առաջին քայլը պետք է կատարի Վաշինգտոնը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ պայմանավորվածությունները պետք է այնպիսին լինեն, որ դրանք հնարավոր չլինի խախտել:

168.am (168 ժամ) 

Ինչով են արդարացված փակ հանդիպումները, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել 2025-ին

2023 թվականի տարեվերջին, երբ ամփոփում էինք հաշվետու տարում ՀՀ պաշտպանության նախարարության, նախարարի աշխատանքը կամ համագործակցությունը լրատվամիջոցների հետ, գրել էինք, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո, ըստ էության, միայն Դավիթ Տոնոյանն է ՀՀ պաշտպանության նախարարի կարգավիճակում ասուլիսային կամ ճեպազրուցային տարբերակով պահպանել շփումը լրագրողների հետ և պատասխանել նրանց հարցերին, և նրա պաշտոնանկությունից հետո այս «կանոնը» չի պահպանվել ո՛չ Վաղարշակ Հարությունյանի, ո՛չ Արշակ Կարապետյանի, և դրանից հետո մոտ 2 տարի՝ ո՛չ էլ Սուրեն Պապիկյանի օրոք... Читать дальше...

168.am (168 ժամ) 

Ռուսաստանին ձեռնտու չեն Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի թիմի առաջարկները. Լավրով

Ռուսաստանին ձեռնտու չեն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմի առաջարկները՝ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին 20 տարով հետաձգելու և այնտեղ ԵՄ և բրիտանական խաղաղապահներ տեղակայելու մասին, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

168.am (168 ժամ) 

Բոլորիս պարտքն է հոգատար վերաբերմունք դրսևորել մեր քաղաքի նկատմամբ. Տիգրան Ավինյան

Մաքուր շրջակա միջավայր ունենալու համար յուրաքանչյուրիս մասնակցությունն անչափ կարևոր է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութին կից գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

168.am (168 ժամ) 

Կարեն Գրիգորյանը աշխարհի արագ շախմատի առաջնությունում վաստակեց 9 միավոր և կիսեց 4-9-րդ հորիզոնականները

Կարեն Գրիգորյանը 2024 թվականի աշխարհի արագ շախմատի առաջնությունում 13 հնարավորից վաստակեց 9 միավոր և կիսեց 4-9-րդ հորիզոնականները: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

168.am (168 ժամ) 

Արտոնություն՝ Գրիգորյանի ղեկավարած կառույցին. աշխատողները պարտադիր բուժզննությունը չեն անցնի

Արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Քրիստինե Գրիգորյանը հերթական նախագիծն է բերել Կառավարություն, որով հերթական  անգամ արտոնություն տրվեց այդ ծառայության աշխատողներին։

168.am (168 ժամ) 

Պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը հերքել է Իսմայիլ Հանիեի սպանության միջոցի մասին իսրայելական ԶԼՄ-ների տեղեկությունը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հերքել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նախկին ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության մասին իսրայելական լրատվամիջոցների նոր պնդումները, հայտնում է Mehr-ը։

168.am (168 ժամ) 

Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կիրակի հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում շարունակել են քննարկել «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման հետ կապված հարցերը։ Այս մասին, ինչպես փոխանցում է Ria.ru-ն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

168.am (168 ժամ) 

Հրվ. Կորեայում ավիաաղետի զոհերի թիվը հասել է 177-ի. հայտարարվել է 7-օրյա սուգ

Հարավային Կորեայի նախագահի պաշտոնակատար, փոխվարչապետ Չոյ Սանգ Մոկը մեկշաբաթյա սուգ է հայտարարել Մուան քազաքի օդանավակայանում տեղի ունեցած ավիաաղետից հետո: Նրա խոսքով՝ սուգը կտևի այսօրվանից մինչև հունվարի 5-ի ժամը 00:00-ն, գրում է ՏԱՍՍ-ը։

168.am (168 ժամ) 

Վարչախումբը ՀՀ արտաքին քաղաքականության մեջ շարունակում է ՌԴ-ի փոխարինումը Թուրքիայով․ «ՀայաՔվե»

ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցությունը սառեցված է, ՌԴ-ի հետ հարաբերությունները լարված են: ԱՄՆ նոր նախագահի ընտրությունից հետո այդ երկրի հետ գործակցությունն անորոշ վիճակում է:

168.am (168 ժամ) 

Երևանում այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան

Դեկտեմբերի 29-ին, ժամը 04։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաբայան փողոցում այրվում է ավտոմեքենա։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

168.am (168 ժամ) 

Ալիևը Ռուսաստանին մեղադրել է ադրբեջանական ինքնաթիռի կործանման իրական պատճառը «կոծկելու» մեջ

Այն փաստը, որ կործանված ինքնաթիռի իրանն ամբողջովին ծակծկված էր, օրակարգից իսպառ հանում է թռչունների երամի հետ բախման վարկածը, տեղական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

168.am (168 ժամ) 

Դամասկոսը Մոսկվայի հետ ռազմավարական շահեր ունի. Սիրիայի նոր իշխանության ղեկավար

Սիրիան ռազմավարական շահեր ունի Ռուսաստանի հետ և նրան համարում է աշխարհում երկրորդ ամենահզոր պետությունը: «Al Arabiya» հեռուստաալիքի հետ զրույցում այս մասին ասել է Սիրիայի նոր իշխանության ղեկավար Ահմեդ աշ-Շարաան:

168.am (168 ժամ) 

Պուտինը փորձեց թուլացնել հակառուսական արշավի ուժգնությունը

Օրեր շարունակ Ադրբեջանում, Ղազախստանում, Ուկրաինայում և արևմտյան առաջատար երկրների կողմից ծավալվող հակառուսական հիստերիայի ֆոնին Ռուսաստանի նախագահը ներողություն խնդրեց Ադրբեջանի առաջնորդից օրեր առաջ՝ դեկտեմբերի 25-ին, տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ՝ փաստացի ընդունելով, որ ողբերգական միջադեպի ժամանակ տարածքում ռուսական ՀՕՊ համակարգեր են աշխատել։

168.am (168 ժամ) 

ԶԼՄ-ները ներկայացրել են Հարավային Կորեայում ավիավթարի պատճառի վերաբերյալ շրջանառվող հիմնական վարկածները

Հարավային Կորեայում ինքնաթիռի կործանման պատճառները դեռևս պարզ չեն, հիմնական վարկածները ներառում են թռչնի հարված, շարժիչի և վայրէջքի սարքերի անսարքություններ, արգելակման համակարգեր և արտակարգ իրավիճակներում օդանավակայանի թռիչքուղու անբավարար երկարություն։