Январь
2025
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Новости за 08.01.2025

168.am (168 ժամ) 

Բոլոր փաստաթղթերը ենթադրել են ԼՂ ընդգրկում Ադրբեջանի կազմ․ Միրզոյանի անորոշ պատասխանը

«Զինադադարի հաստատումից հետո քննարկված բոլոր տարբերակները, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ առաջարկներն այս կամ այն ​​կերպ ենթադրում էին Լեռնային Ղարաբաղի ընդգրկում Ադրբեջանի կազմում։ Սա անվիճելի փաստ է»,- այս մասին  այսօր 2024 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

168.am (168 ժամ) 

«Կարող ենք հիշել Ադրբեջանում ապրող, եթե ԼՂ-ն էլ հաշվենք հետը, 500 հազար հայերի ճակատագիրը՝ Բաքվի ջարդերը, Սումգայիթը, դա փաստաթղթավորված փաստ է»․ Միրզոյան

««Արևմտյան Ադրբեջանը» շինծու, առավելապաշտական նախագիծ է, հավակնություն ՀՀ տարածքի նկատմամբ»,- այս մասին այսօր 2024 թվականի ամփոփիչ ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի «Արևմտյան Ադրբեջան» նարատիվին։

168.am (168 ժամ) 

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, եթե ուշադիր կարդաք, այդտեղ ոչ մի բառ ու տառ պատահական գրված չէ, այնտեղ ամեն ինչ գրված է. Մովսես Հակոբյան

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, եթե ուշադիր կարդաք, այդտեղ ոչ մի բառ ու տառ պատահական գրված չէ, այնտեղ ամեն ինչ գրված է: Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:

168.am (168 ժամ) 

Ժողովուրդը պետք է պայքարի մինչև վերջ՝ Վրաստանի «ուկրաինացումը» կանխելու համար. «Վրացական երազանք»

Իշխող կուսակցությունը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ քանի դեռ Ուկրաինայում կռիվը շարունակվում է, Վրաստանում «երկրորդ ճակատ» բացելու շահագրգռվածություն միշտ կլինի։ Այս կապակցությամբ կուսակցության քաղխորհուրդն ընդգծել է, որ Վրաստանի ժողովուրդը պետք է պայքարի մինչև վերջ՝ գոյատևելու համար։

168.am (168 ժամ) 

Ռուս սահմանապահների հեռանալու հարցը կքննարկենք, եթե հայ-թուրքական վստահություն լինի․ Միրզոյան

Ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարց այս պահին օրակարգում չկա։ 2024 թվականին կատարված աշխատանքների ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե հնարավոր է արդյոք, որ դիտարկվի ռուսական ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ պայմանագրի վերանայման և ռուս սահմանապահներին նաև հայ-թուրքական սահմանից կրճատելու հարցը, ինչպես արվեց հայ-իրանական սահմանին և «Զվարթնոց» օդանավակայանում։

168.am (168 ժամ) 

ՀՀ-ն չի ցանկանում պատնեշ լինել․ Միրզոյանի արձագանքը՝ Ալիևի սպառնալիքներին

«ՀՀ-ն չի էլ ուզում և չի էլ պատրաստվում, շահեկան էլ չի լինել պատնեշ, մենք ապրում ենք 21-րդ դարում, որտեղ բոլոր երկրներն ուզում են հարաբերություններ, առևտուր, շարժ ունենալ մնացած բոլոր երկրների հետ։ Սա բխում է պետությունների կենսական շահերից։ Մենք ուզում ենք լինել ոչ թե պատնեշ, այլ՝ կամուրջ այլ պետությունների, մեր հարևան երկրների միջև»,- ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսին ասաց նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով «Զանգեզուրի միջանցքը» բացվելու վերաբերյալ Ալիևի հայտարարությանը։

168.am (168 ժամ) 

Ալիևը արգելեց Փաշինյանին արտահերթ ընտրությունների գնալ, վերցնելով նրա ձեռքից «խաղաղության պայմանագիր» կոչվող խաղաթուղթը. Վլադիմիր Մարտիրոսյան

Բացարձակ անէական և թլպատված քաղաքական պատասխանը, որով հանդես է եկել այսօր Փաշինյանը խոսում է մեկ բանի մասին: Կապիտուլյացիան մեր պարագայում ոչ թե մեկանգամյա քաղաքական ակտ է, այլ սողացող և շարունակական: Չոր քաղաքական նստվածքը հետևյալն է

168.am (168 ժամ) 

Ալիևը փորձում է այս քայլով սատարել հայաստանյան ներկայիս վարչակարգին և պատերազմի սպառնալիքի տակ թույլ չտալ ընտրություններում կամ մինչ այդ մեկ այլ ուժի հաղթանակը. թուրքագետ

Թուրքագետ Մհեր Աբրահամյանը տելեգրամյան իր էջում գրում է. «Նախընտրական Հայաստանում, որտեղ ընտրությունները կայանալու են եկող տարի (եթե ոչ այս տարի), Ալիևը իր հայտարարություններով նախ սպառնում է հայ ժողովրդին և հայկական պետականությանը, իսկ երկրորդ՝ փորձում է այս քայլով սատարել ներկայիս հայաստանյան վարչակարգին՝ իշխանությունը պահելու համար և պատերազմի սպառնալիքի տակ թույլ չտալ ընտրություններում կամ մինչ այդ մեկ այլ ուժի հաղթանակ, որը կարող է խանգարել ադրբեջանա-թուրքական ծրագրերի իրագործմանը («Զանգեզուրի միջանցք»... Читать дальше...

168.am (168 ժամ) 

«Ի տարբերություն Իրանի, Թուրքիան գործում է «միջանցքային» տրամաբանությամբ. ստրատեգիական առումով չի ցանկանում, որ այդ ճանապարհն անցնի Իրանի տարածքով». Ռուբեն Սաֆրաստյան

«Ամերիկացիները, Օ՛Բրայենը հայտարարել են, որ իրենք շահագրգռված են, որ այդ ճանապարհն անցնի Մեղրիով, այս հայտարարությունները մենք հիշում ենք։ Նրանք չեն ցանկանում, որ ճանապարհն անցնի Իրանով, որպեսզի Իրանը որևէ հսկողություն դրա նկատմամբ չունենա։ Իրանի ու Թուրքիայի պաշտոնյաների հանդիպումը, կարծում եմ, որևէ էական արդյունք չի տալու»,- հավելեց մեր զրուցակիցը։

168.am (168 ժամ) 

Սնուպ Դոգի համերգը չի կայանա. Ժաննա Անդրեասյան

Ես գիտեմ, որ Սնուպ Դոգի համերգը կազմակերպող կազմակերպությունը ամբողջ տարին բանակցել են, որպեսզի համերգը տեղի ունենա։ Այս մասին 2024 թ-ի ամփոփիչ ասուլիսում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։