Январь
2025
26
27
28
29
30
31

Новости за 09.01.2025

168.am (168 ժամ) 

«Ամսի 16-ին կասեն՝ վա՜յ, Սյունիքը. սա խուճապ չէ, եղբայր, թշնամին մտել է տունդ». Հռիփսիմե Առաքելյան

«Երկիրդ խլում են, ու դու չես կարողանում այդ ամենի դեմն առնել: Դու չգիտես՝ ինչ անել: Թշնամին մտել է քո տուն, ու դու տեսնում ես այս սրիկայության անչափելիությունը, տեսնում, որ ոչինչ չես կարողանում կանխել, քո ջլատությունը տապալում է ամբողջապես: Ես չեմ ուզում համարել, որ ժողովուրդն անտարբեր է: Յուրաքանչյուրը յուրահատուկ կերպով է ընկալում ցավը, տագնապը: Մարդ կա՝ գոռում է, խոսում է, լացում է, այդ էմոցիաները միջից հանում է, մարդիկ կան, որոնք անընդհատ լուռ են, ու մեկ էլ տեսնում ես՝ այդ մարդը մարեց, քնեց՝ չարթնացավ... Читать дальше...

168.am (168 ժամ) 

Քոբուլեթիում ծովը որպես հողատարածք են գրանցել

Քոբուլեթիի մունիցիպալիտետի Չաքվի ավանում ծովը գրանցվել է որպես հողատարածք և օտարվում է։ Խոսքը 5727 քմ ծովային հատվածի մասին է, որը գրանցվել է որպես ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածք և նախատեսվում է 15 տարով փոխանցել Dreamland Oasis ՍՊԸ-ին, տեղեկությունը տարածել է «Բաթումելեբի» լրատվամիջոցը:

168.am (168 ժամ) 

Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր

Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Հայտնում են ճանապարհային դեպարտամենտից:

168.am (168 ժամ) 

Իրենց առաջարկածն իրական Հայաստան չի, թուրքական ողորմածություն է. Էդգար Էլբակյան

«Այն իշխանությունը, որը խաղաղության բութ քարոզ է անում, բերում է պատերազմ... Իրականում, սակայն, մենք գետնի վրա շատ վատ վիճակում ենք,- ասաց Էլբակյանը՝ ամփոփելով,- Իրենց առաջարկածն իրական Հայաստան չի, իրենց առաջարկածը թուրքական ողորմածություն է»։

168.am (168 ժամ) 

Միգուցե հեշտ էր Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կառուցած ու ժառանգած պետության վրա նստած առյուծ կտրելը. Արտակ Զաքարյան

«Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական տարանջատումներով, Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին:

168.am (168 ժամ) 

Պուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախարարների կաբինետին հանձնարարել է անել ամեն ինչ՝ Սև ծովում լցանավերի խորտակման հետևանքով նավթամթերքի արտահոսքը կանխելու և լցանավերը բարձրացնելու ծրագրեր մշակելու համար։

168.am (168 ժամ) 

Սուրեն Պապիկյանին բարդ ժամանակներ են սպասվում

Հունվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում,բնականաբար, չէր կարող շրջանցել Հայաստանի վերազինումը, ինչի հետ կապված Ադրբեջանը վաղուց է պահանջներ առաջ քաշում, որ պետք է սահմանափակումներ մտցվեն Հայաստանի զինված ուժերի նկատմամբ և ՀՀ բանակաշինության, ռազմական քաղաքականության մեջ, որոնց համար հենց Նիկոլ Փաշինյանն է լեգիտիմ հիմքեր ստեղծել, ինչի մասին բազմիցս գրել ենք:

168.am (168 ժամ) 

Էսկալացիա կարող է տեղի ունենալ հենց Սյունիքում՝ Հայաստանին ուղղված «Զանգեզուրի միջանցքի» բացման պահանջը չկատարելու կամ մեկ այլ պատճառաբանությամբ. Շիրազ Խաչատրյան

Համոզված եմ, որ սահմանազատման պրոցեսի հաջորդ փուլը լինելու է այն սահմանային հատվածում, որտեղ Բաքվին է ձեռնտու, մինչ այս պահը այդպես է եղել, այդպես էլ գնալու է, քանի որ հայկական իշխանությունները «ոչինչ չենք զիջում» լոզունգի տակ զիջում են ամեն հնարավորը։ Հայաստանի վրա հարձակվելու պնդումների համար էլ, ցավոք սրտի, հիմքեր կան: Պետք է վերլուծել տարածաշրջանի իրողությունները, և որոշակի պատկերացում կունենանք իրավիճակի վերաբերյալ։

168.am (168 ժամ) 

Մհեր Գրիգորյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչն անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

168.am (168 ժամ) 

Շրջակա միջավայրին և պետությանը պատճառվել է շուրջ 9 մլրդ դրամի վնաս․ տեսչական մարմին

Տվյալները ներկայացվել են Երևանի քաղաքապետարանին։ Կատարվել է նաև օդի նմուշառման 86 լաբորատոր հետազոտություն, 22 դեպքում արձանագրվել են նորմայի սահմաններից գերազանցումներ։

168.am (168 ժամ) 

Կոտայքի և Սյունիքի մարզերում անապահովության գնահատման նոր համակարգը կգործարկվի 2025 թ. մարտի 17-ից, մյուս մարզերում՝ 2026 թվականից

Կառավարությունն այսօր հավանություն է տվել նախագծի, որով սահմանվում է անապահովության գնահատման նոր համակարգի գործարկման ընթացակարգը։ Նախորդ տարի գործադիր և օրենսդիր մարմինների կողմից անհրաժեշտ օրենսդրական փաթեթների ընդունմամբ հիմք էր դրել անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման, ինչպես նաև սոցիալական աջակցության ծառայությունների բարելավման համար։

168.am (168 ժամ) 

Իրանի բանակը 1000 նոր անօդաչու թռչող սարք կստանա

Անօդաչու թռչող սարքերը, որոնք նախագծվել և արտադրվել են բանակի կողմից՝ Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման  դեպարտամենտի հետ համագործակցությամբ, առաջիկա օրերին կհամալրեն բանակը:

168.am (168 ժամ) 

«Դա Փաշինյանի հրապարակային նամակն էր Ադրբեջանի սուլթանին, անձնական մեսիջ էր իր կուրատորին՝ արի խոսենք, թե չէ ես քաշված եմ»․ Հակոբյան

«Սա դիվանագիտություն է, որի մասին պատկերացում չունի ո՛չ Նիկոլ Փաշինյանը, և ո՛չ էլ՝ դեռևս Արարատ անունը կրող արտգործնախարարը։ Ես կարծում եմ՝ պահանջ է լինելու նաև նրա անունը փոխել, իմիջիայլոց, դա արդարացի պահանջ կլինի, ու ճնշման դեպքում՝ կփոխվի՝ Արագած կդնի, կամ Հատիս կդնի։ Ինքը նույնիսկ արժանի չէ Արարատ անունը կրելուն»,- ասաց նա։

168.am (168 ժամ) 

Հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ

Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս մասին հայտնում է Reuters–ը: