Январь
2025
26
27
28
29
30
31

Новости за 09.01.2025

168.am (168 ժամ) 

Իրանը ցանկանում է Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման գործընթացը տեղափոխել «3+3» հարթակ

Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հայաստանյան ներքաղաքական կյանքը փոթորկած վերջին հարցազրույցի և Փաշինյանի ոչ պակաս աղմկահարույց, զիջողական արձագանքների, լարվածության ֆոնին սկսվեց Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի այցը Երևան և Բաքու։

168.am (168 ժամ) 

Սիրիայի նոր վարչակազմի ղեկավարն ընդունել է Բահրեյնի Թագավորության պատվիրակությանը

Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմադ ալ-Շարաան և արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շայբանին ընդունել են Բահրեյնի Թագավորության պատվիրակությանը` արտաքին գործերի նախարար դոկտոր Աբդալ Լատիֆ ալ-Զայանիի գլխավորությամբ:

168.am (168 ժամ) 

Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել Թուրքիայի ռազմարդյունաբերության ոլորտում իրականացվող ծրագրերի մասին, ապա անդրադարձել հեռահար հրթիռների ծրագրին:

168.am (168 ժամ) 

Ավելի քան 61 հազար մարդ է տուժել Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով

6,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել հունվարի 7-ին տեղական ժամանակով 09:05-ին Տիբեթի ինքնավար մարզի Շիգաձե շրջանի Տինգրի գավառի տարածքում. երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա:

168.am (168 ժամ) 

Փաշինյանն Իրանի ԱԽ քարտուղարի հետ քննարկել է Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ուղղությամբ իրանական կողմի հետ փոխգործակցության զարգացումը

Ալի Աքբար Ահմադիանը նշել է, որ Իրանն աջակցում է վերոնշյալ նախագծի իրականացմանը՝ դրանում ամրագրված սկզբունքների հիման վրա:

168.am (168 ժամ) 

«Եթե լիդեր կա՝ թող ի հայտ գա, չսպասի առաջարկների». Արամ Նավասարդյան

Կարծում եմ՝ հասարակության մոտ այդ պահանջը կա, որ պետք է բաներ փոխվի։ Սակայն այստեղ ոչ թե հասարակության, այլ քաղաքական դաշտի դերակատարների խնդիրն է, թե ով է այդ ամենն ի կատար ածելու, որովհետև հասարակություն ասվածն ամորֆ ձևակերպում է։ Հասարակության մեջ կան տարբեր շերտեր՝ տարբեր խնդիրներով ու նպատակներով։

168.am (168 ժամ) 

Երևանում 37-ամյա վարորդը «Toyota Camry»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Դեպքի փաստով ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

168.am (168 ժամ) 

Իսրայելը պատրաստվում է Թուրքիայի դեմ հնարավոր պատերազմի

Իսրայելական մամուլում ինտենսիվ կերպով տարածվում են լուրեր այն մասին, թե Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի գլխավորությամբ հատուկ Թուրքիայի վերաբերյալ անտանգության նիստ է գումարվել:

168.am (168 ժամ) 

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունվարի 8-ի դրությամբ բարձր է մնում 22 սանտիմետրով

Այս տարվա առաջին ութ օրվա ընթացքում Արփա-Սևան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սևանա լիճ է տեղափոխվել 434 հազար խմ ջուր։Սևանա լիճ թափվող գետերը գտնվում են ձմեռային սակավաջրության փուլում։

168.am (168 ժամ) 

Սահմանները չպետք է փոփոխվեն ուժով. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խիստ քննադատության է ենթարկել Գրենլանդիայի վերաբերյալ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները: Իր ելույթում Շոլցն ընդգծել է սահմանների անխախտելիությունը՝ որպես միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք, որը հավասարապես կիրառելի է բոլոր երկրների համար: Նա պարզաբանել է, որ այն գործում է ամբողջ աշխարհում:

168.am (168 ժամ) 

Չեմ զարմանա, եթե Ալիևի հայտարարություններից հետո Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. Մեդվեդև

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի ղեկավարի կոշտ հայտարարություններից հետո կհիշի երկրի անդամակցությունը ՀԱՊԿ-ին։

168.am (168 ժամ) 

«Ալիևը բացահայտ ասում է՝ պատրաստվում է պատերազմի, «Զանգեզուրի միջանցք» է ուզում բացել, մենք չպետք է ապրենք զուգահեռ տիեզերքներում». Գրիգորի Այվազյան

Ադրբեջանի հարցերով փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Գրիգորի Այվազյանի խոսքով՝ Ալիևը մինչև այս հայտարարությունները, Ամանորին իր շնորհավորանքի ժամանակ բավականին մեծ ժամանակ է հատկացրել կրկին Հայաստանին՝ փնովել հայկական պետականությունն ու հայ ազգին։

168.am (168 ժամ) 

Անցած տարի 9 ընկերություն զրկվել է ընդերքօգտագործման իրավունքից

Խուդաթյանի խոսքով՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից 2024-ին տրվել է  ընդերքօգտագործման 53 իրավունք, որից 29-ը օգտակար հանածոյի արդյունահանման, իսկ 24-ը երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու նպատակով։

168.am (168 ժամ) 

Կառավարությունը հաստատեց «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» ներդրումային ծրագրին նոր արտոնություններ տրամադրելու նախագիծը

Կառավարության հունվարի 9-ի նիստում հաստատվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 6-ի N 1122-Ա որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որը վերաբերում է «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» ՍՊ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրին։

168.am (168 ժամ) 

Ատոմակայանի կառուցման մասով ռուսական, ամերիկյան, նաև այլ երկրների առաջարկների քննարկման փուլում ենք. ՏԿԵ նախարար

Նախորդ տարեվերջին կառավարության համապատասխան որոշմամբ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ նոր կազմակերպություն է ստեղծվում, որը զբաղվելու է ատոմակայանի վերջնական մոդելի որոշմամբ և շինարարական աշխատանքների հսկողությամբ, տեխնիկական բնութագրերի կազմամբ մինչև ատոմակայանի շահագործման հանձնելը։