Պարտք են վերցրել, բանկում ավանդ դրել. Ինչպես են կառավարում պետական ֆինանսները
Առաջին անգամ չէ, որ կառավարությունը, չկարողանալով ժամանակին իրականացնել նախատեսված ծրագրերը՝ բյուջետային միջոցներն ավանդադնում է բանկերում, ինչ է թե՝ տոկոսային ցածր եկամուտներ ստանա։ Բայց նորություն էր, որ ավել պարտատոմսեր է թողարկում, թանկ պարտքեր վերցնում ու տանում բանկերում ավանդ դնում։ Այն պարագայում, երբ ազատ միջոցների պակաս կարծես չի ունեցել։