Խաղաղության պայմանագրի 80 տոկոսը համաձայնեցված է․ Փաշինյանը՝ Մակրոնին
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի կետերի շուրջ 80 տոկոսը համաձայնեցված է, և Հայաստանը պատրաստ է դրա հիման վրա ստորագրել պայմանագիրն ու շարունակել հետագա քննարկումները: Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։